Հայերեն   English   Русский  
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
Սեպտեմբերի 1-ին Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի դպրոցում առաջին զանգը կհնչի ինը երեխայի համար: Վերջին շրջանի սահմանային դեպքերից հետո հյուսիսարևելյան սահամանագոտում հարաբերական խաղաղություն է,
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքել է այս տարվա մարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած, գերեվարված, ապա ապրիլին գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի ընտանիքի նամակին:
Ադրբեջանական լրատվական կայքերի տեղեկություններով՝ այսօր երեկոյան, Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել Հայաստանի քաղաքացի, որի անձնական տվյալները դեռևս հայտնի չեն:
Արցախյան գոյապայքարի տարիներին գյուղի զոհված չորս տղաներին այս օրերին Տավուշի մարզի Չորաթան գյուղում ավելի հաճախ են հիշում.
Հակառակորդը րոպեներ առաջ դարձյալ գնդակոծել է Հայաստանի հյուսիսարևելյան սահմանային բնակավայրերը:Մովես գյուղից Անկախի թղթակցին տեղեկացրել են, որ ոչ ինտենսիվ, բայց օրվա ընթացքում պարբերաբար կրակահերթեր հնչել են:Մովսեսում հինգշաբթի հարսանիք է նախատեսված, մարդիկ աղոթում են, որ պսակադրությունը խաղաղ անցնի: Վերջին օրերին լարված է իրավիճակը նաև Չինարիում: Սամվել Սաղոյանը մեր թղթակցին ասել է, որ մի կերպ իրենց հաջողվել է հնձել մոտ երեք հեկտար հացահատիկ: <<Շորերով քնում եմ, շորերով արթնանում, լվացվելու ...
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը շարունակվում են կրակի ենթարկվել: Այս անգամ հակառակորդի թիրախում է հայտնվել Բերքաբեր գյուղը, որը ադրբեջանական դիրքերից ընդամենը 600 մետր հեռավորության վրա է գտնվում:
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիում Վարդավառի օրը հացահատիկի բերքահավաք էր:
Այս պահին ադրբեջանական զինուժը կրկին խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակում է սահմանամերձ Չինարիի ուղղությամբ: Այսօր առավոտյան, ըստ նախնական պայմանավորվածության, գյուղացիները պետք է Կարմիր խաչի ներկայացուցիչների մասնակցությամբ սկսեին ցորենի բերքահավաքը, սակայն ընդամենը չորս հեկտար հնձելուց հետո գյուղացիները ստիպված են եղել կանգնեցնել կոմբայնը, քանի որ հակառակորդը կրակ է բացել հենց արտերի վրա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ Դիլիջանի միջազգային դպրոցի և ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի շինարարական ծրագրերին ծանոթանալու նպատակով:
2014-ը այն բացառիկ տարիներից է, երբ ողջ հայությունը Վարդավառը կտոնի միևնույն օրը. այս տարի թե՛ ըստ եկեղեցական տոնացույցի, թե՛ ըստ Տավուշում և Լոռիում ընդունված ժողովրդական տոմարի` Վարդավառը նշվում է հուլիսի 27-ին` այս կիրակի օրը:
«Երբ կրակում են դիրքերի վրա, միայն ձայնն ենք լսում, իսկ երբ սկսում են գյուղի վրա կրակել, տեսնում ենք, որ մեկի տանը կպավ, մեկին մի բան եղավ, մեկը գոռում է, որ այսինչ տեղին կպավ,- իրենց գյուղի «նորմալ» առօրյան է
Մովսեսցիները բոլորին մատնացույց են անում գյուղի կենտրոնին ուղիղ հայացքով նայող բարձունքը: Եկեղեցուն, համայնքային կենտրոնին ու դպրոցին նայող սարի գագաթին հիմա ադրբեջանական դիրքերն են, որտեղից, ի դեպ, գյուղի ամենաակտիվ ու մարդաշատ թաղամասն ուղիղ նշանառության տակ է և հաճախ է դառնում հակառակորդի թիրախ:
Եթե Երևանի բնակիչներիս համար տարվա այս ժամանակահատվածն ընդամենը անտանելի տապի շրջան է, երբ ամեն ոք մտածում է թեկուզ կարճ ժամանակով շոգից կտրվելու ու ինչ-որ
Տավուշի մարզի Տավուշ գյուղում` վաղուց արդեն լուռ ջրաղացի հարևանությամբ, փայտե, սև, նախշազարդ պատշգամբով, հնաոճ փոքրիկ երկհարկանին լքված է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: