Սեպտեմբերի 24-ին հակառակորդի կրակահերթերից վիրավորում ստացած Այգեհովիտ գյուղի բնակիչներ Գուրգեն Սիմոնյանն ու Նունե Շահնազարյանը դուրս են գրվել հիվանդանոցից, նրանք այժմ տանն են: Այս մասին Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է Այգեհովիտի գյուղապետ Լևոն Գրիգորյանը: Ըստ նրա, վիրավորները սկեսրայր և հարս են: «Ականը պայթել է հենց տան բակում, նրանք դրսում են եղել, բեկորային վնասվածքներ են ստացել: Երկու երեխաները տանն են եղել, իսկ ամուսինն արտագնա աշխատանքի է»: Լևոն Գրիգորյանի խոսքով, Այգեհովիտին ուղղված կրակոցները ...