Հանգուցյալ Ռաֆայել Ղազարյանը եղել է ՂԱՐԱԲԱՂ կոմիտեի անդամ, 1989-ի հունվարին ձերբակալվել և մինչև հունիս պահվել է Մոսկվայի Բուտիրյան բանտում։ 1990 թ. փետրվար-հուլիսին եղել է Հայաստանի Գերագույն Խորհրդի փոխնախագահ, 1990-1995 թթ.՝ ՀՀ ԳԽ կրթության, գիտության, լեզվի և մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ:1991-ին մասնակցել է նախագահական ընտրություններին, տարիներ աջակցել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը: Ղազարյանը մահացել է 2007-ի նոյեմբերին:ԱՆԻ կենտրոն