Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ընդդիմությունը
Եկեք խոստովանենք, որ Թբիլիսիում վերջին տարիներին զբոսաշրջային բում է, ես հույս ունեմ, որ մի օր Երևանում էլ կկարողանանք այդ բումն ապահովել, բայց պետք է վերմակը մեր ոտքի գյորա մեկնենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Երևանի ավագանու նիստում նշեց ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը:
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստում ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը ելույթի համար մոտեցավ ամբիոնին՝ ձեռքին երկու փողկապ, որոնցից մեկը նվիրեց քաղաքապետ։ Հայկ Մարությանին:
Մենք փոխանակ կարևորենք՝ ինչի համար են եկել, ասում ենք՝ թագաժառանգ էր, թե ոչ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԱՄԷ դսպանության տարածած հայտարարությանը, որ Աբու Դաբիի թագաժառանգը երբեւէ չի այցելել Հայաստան։
Երկու օր է Ծառուկյանի մի հայտարարությունը, որ վերաբերում էր ներդրումներին, դարձել է մառազմի և մազոխիզմի փառատոն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Քիչ առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների ստորագրություններով գրությունը՝
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ՀՀ Ազգային ժողովում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից օրենքի փաթեթների քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը շեղվելով քննարկվող նախագծից անդրադարձավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և շեյխերի հանդիպման միջադեպին:
Հայաստանում ներդրումային միջավայրը շարունակում է մնալ չբարելավված, ներդրողներն ինչպես գալիս են Հայաստան, այնպես էլ հիասթափված հեռանում են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Ես փաստացի, դոկումենտալ եմ խոսում, ոչ թե հաճոյանում եմ, ուզում եմ գովաբանել:
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու ՍԴ անդամներին վաղաժամկետ կենսաթոշակի գնալու հնարավորություն տվող նախագծին:
«Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի փոխարեն երեկ նշանակվեց Ավետ Պողոսյանը։ Չնայած անգամ ՀԱԿ պաշտոնական կայքում նա ՀԱԿ վարչության անդամ է, սակայն քաղաքապետարանը հայտարարեց, որ նորընտիրն անկուսակցական է։ Պողոսյանը 2012-ին ՀԱԿ ցուցակով պատգամավորության թեկնածու է առաջադրվել, հեղափոխությունից հետո նշանակվել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանի խորհրդական։
ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում հավանություն չտվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որը թույլ կտա խորհրդարանական լսումներ հրավիրելու լիազորություն ունեցող անձանց շարքում ներառել նաեւ ԱԺ փոխնախագահներին:
Մեքենաների տեխնիկական զննությունը վերացվում է, փոխարենը ներդրվում է նոր հարկատեսակ. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ են դրել շրջանառության մեջ։ԲՀԿ պատգամավորներ Արթուր Դալլաքյանը, Արթուր Գրիգորյանն ու Արտյոմ Ծառուկյանն առաջարկում են վարորդներին նոր հարկատեսակ՝ ճանապարհային հարկ, որի դեպքում, ըստ պատագամավորների, հարկ վճարողները, ի տարբերություն տեխզննման հարկի, ...
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, փաստաբան Տիգրան Եգորյանն ու ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն այս օրերին անում են հնարավոր ամեն ինչ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նույն կառույցի տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանի նշանակման համար:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: