«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կոչը՝ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերով ձեւավորել լայն կոալիցիա եւ միասնաբար մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, ինչպես եւ կարելի էր սպասել, ըստ էության, մնաց անարձագանք: Բագրատյանի հայտարարությունից հետո, ինչպես լինում է սովորաբար, սկսեցին խոսել դաշինքների ու կոալիցիաների՝ արհեստական լինելու, ինչպես նաեւ՝ այն մասին, որ Հայաստանում նախընտրական միավորներն արդյունավետ չեն գործում: Մի խոսքով, գրեթե բոլորը՝ քաղաքավարության ...