«Մեզ հայտնի դարձավ, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն օրերս այցելել է նախագահական նստավայր, որտեղ նա մնացել է բավական երկար: Սերժ Սարգսյանից ճշտել է նրա վերաբերմունքն իր և ՄԱԿ-ի նկատմամբ: Գաղտնիք չէ, որ թանկարժեք ժամացույցների սիրահար Գուրգեն Արսենյանը, չլինելով իշխանության մեջ, միշտ առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորել գործող նախագահի նկատմամբ, և նա միակն էր ԲՀԿ խմբակցությունից, ով ոչ միայն չէր բոյկոտում վերջին նախագահական ընտրությունները, այլև ընտրությունների հաջորդ օրն իսկ շտապեց ...