Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ընդդիմությունը
«Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ շտաբներից այժմ պահանջում է վերադարձնել իր միջոցներով ձեռք բերված գույքը: Այս պահանջը բարկացրել եւ ավելի է հիասթափեցրել ԲՀԿ շտաբների աշխատակիցներին, քանի որ ինչպես նշեցին ԲՀԿ տարածքային կառույցների աշխատակիցները, գույքը հիմնականում ձեռք են բերել տվյալ տարածքից ընտրված պատգամավորները:
Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը ֆեյբուքյան իր էջում գրում է.
Որքան էլ մարդիկ են լքել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, դրա կազմում մնում է եռանդուն և երիտասարդ թիվ, որ ի վիճակի է փոխել որևէ բան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ տեսակետն հայտնեց Աժ պատգամավոր Թևան Պողոսյանը:
Գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը մարտի 6-ին հայտարարություն էր տարածել, որ դուրս է գալիս ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունից: Հայտարարության տարածումից մոտ երկու ժամ անց պատգամավորը մամուլի ասուլիս էր հրավիրել, իր որոշումը մեկնաբանելու համար.ՙԱյս օրերի ընթացքում ես լրատվամիջոցների հետ ավելի քիչ եմ աշխատել, քանի որ դժվարին ժամանակներ էին և այդ ընթացքում մեզ համար կարևոր էր ճիշտ կողմնորոշվելը, և հասկանալ ներքաղաքական վիճակը, լսել գյումրեցիներին, որից հետո կայացնել որոշում՚:
Գյումրիից ընտրված ԱԺ պատգամավոր Մարտւն Գրիգորյանն այսօր հայտարարել է ԲՀԿ-ից դուրս գալու ու որպես անկախ պատգամավոր գործելու մասին: Նրա անունից տարածված հայտարարությունում ասվում է. ՙԻնձ ճանաչողները գիտեն, որ 2009 թ-­ին, չլինելով կուսակցական հոգեբանության և մտածողության կրող, բայց թիմային աշխատանքի կողմնակից, կանգնելով Գագիկ Ծառուկյան անձի կողքին, թիմակիցներիս հետ մտել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն:
Մի քանի րոպե տևած նիստից հետո ավարտվեց այն քաղաքական ինտրիգը, որ վերջին 2 -3 շաբաթվա ընթացքում կար: Որևէ էական բան տեղի չունեցավ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Վարդևան Գրիգորյանն այսօր՝ մարտի 6-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:
ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. "Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք իմ գործընկեր Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնից։ Կուսակցության նորընտիր ղեկավարության կողմից այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է ինձ։ Ես հասկանում եմ, որ կուսակցության համար այս դժվարին ժամանակահատվածում իրոք բարդ և պատասխանատու աշխատանք է սպասվում, սակայն պատրաստ եմ աշխատել։ Շնորհակալ եմ Նաիրա Զոհրաբյանին և մյուս գործընկերներիս վստահության համար, շնորհակալ եմ Տիգրան ...
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը դադարեցրել է իր անդամակցությունը ԲՀԿ-ին: Այս մասին` yerkir.am-ին հայտնել է ինքը` Իվետա Տոնոյանը:
1in.am-ը գրում է. ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակը այլևս «կանյաչնին» չէ:
«Ինձ համար մեծ պատիվ է այս տարիների ընթացքում բոլորի հետ աշխատելն ու համագործակցելը, շատերի հետ նաև ընկերություն անելը: Դա այս տարիների ընթացքում` ԲՀԿ մամուլի խոսնակի պաշտոնում իմ ամենամեծ ձեռքբերումն է: Բայց ես այլևս ԲՀԿ մամուլի խոսնակի գործառույթներ չեմ իրականացնում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը` մեկնաբանելով Facebook-յան իր գրառումը:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դիմում է ներկայացրել կուսակցությունից դուրս գալու համար: Հավելենք, որ այսօր տեղի է ունեցել ԲՀԿ խորհրդի նիստ, որի ժամանակ կուսակցությունից ու քաղաքականությունից ընդհանրապես հեռանալու մասին հայտնել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:Նիստի ավարտից հետո ԲՀԿ-ից իր հեռանալու մասին հայտնեց նաև Գյումրու քաղաքապետը:ՙՀարգելի հայրենակիցներ, սիրելի գյումրեցիներ,Հաշվի առնելով ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ղեկավար Գագիկ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունս դադարեցնելու իմ որոշման պատճառն այն է, որ կուսակցությունը չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի՝ իմ գնահատմամբ՝ բացարձակ մեծամասնության ցանկությունը՝ այս փուլում արմատական փոփոխություններ իրականացնելու և երկիրը ոչ միայն ծանր վիճակից դուրս բերելու, այլև զարգացման ճիշտ և առողջ ճանապարհի վրա դնելու:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ արտահերթ 8-րդ համագումարում այսօր միաձայն ընտրվել է որպես կուսակցության նախագահ:
armtimes.com-ը գրում է, որ հետ զրույցում Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր քաղաքական գործունեությունը, բայց մնալու է քաղաքապետի պաշտոնում:Նա եկել է ԲՀԿ՝ մասնակցելու համագումարին:Հիշեցնենք, որ Գուլոյանը Գագիկ Ծառուկյանի փեսան է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: