Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ընդդիմությունը
Մտերմուհիս աշխատում է «Երևանի կոնյակի գործարան»- ում, որը պատկանում է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին,գրում է Հրապարակը:
Առաջիկա տասնօրյակում կկայանա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 8-րդ համագումարը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Այսօր ԱԺ-ում Հերմինե Նաղդալյան-Լևոն Զուրաբյան մտքերի փոխանակումից և փոխադարձ վիրավորանքներից հետո խոսեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:
Այսօր ԱԺ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկության ենթարկելու վերաբերյալ օրենքի իր նախագիծը ներկայացնելու ժամանակ ՀՀկ խմբակցության ներկայացուցիչները ծափահարել էին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթը:
«2005թ.-ին ԵԽԽՎ-ում ահավոր մի բանաձև ունեցանք, որով առաջին անգամ խոսվեց օկուպացիայի մասին, իսկ 2008թ-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև, որով ԼՂ-ն ճանաչվեց Ադրբեջանի տարածք, այժմ էլ ԵԽԽՎ-ում ունենք բանաձ, որի վերնագիրը նույնպես ընթադրում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում»,-Աժ-ում Եռյակի նախաձեռնած «Կառավարման ճգնաժամը Հայաստանում» թեմայով քննարկումների ժամանակ նշեց Լևոն Զուրաբյանը:
Այսօր ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը, Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են խոսակցություններն այն մասին, որ ԲՀԿ խմբակցությունից ևս մի քանի պատգամավորներ են պատրաստվում դուրս գալ, պատասխանեց. «ԲՀԿ-ից պատգամավորների կամ, առհասարակ, մարդկային արտահոսքի կամ կուսակցության գործունեության նվազեցման մասին խոսակցությունները այնքան էլ տեղին չեն: Հավաստիացնում եմ, որ կանցնի ևս մի որոշ ժամանակ, ու դուք կտեսնեք, որ ԲՀԿ-ից մարդկանց դուրս գալը շատ կարճաժամկետ, շատ փոքրածավալ բնույթ ...
ԱԺ-ում շարունակում են Եռյակի կողմից նախաձեռնած`
Ներքաղաքական վերջին իրադարձություններից հետո ԲՀԿ-ն լքողների թիվը մեծանում է: ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին արդեն դիմում են ներկայացրել Արագած Ախոյանը, Հարություն Ղարագյոզյանը, Կարո Կարապետյանը, Գրիգորի Մարգարյանը: Այսօր նրանց միացավ նաև Դավիթ Քոչարյանը:
ԱԺ-ն այսօր շարունակում է քննարկել պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Լևոն Զուրաբյանի «ՀՀ-ում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագիծը:
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կդառնա Եվրասիական տնտեսական միության հեռուստաալիքը:
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ զինաթափված թիկնազորի անդամներին ոստիկանությունը սկսել է նորից վերադարձնել իրենց նախկին կարգավիճակին, այսինքն՝ նրանք նորից գրանցվում են որպես պետական պահպանության վարչության աշխատակիցներ և ետ ստանում իրենց տաբելային զենքերը: Օբյեկտներ կան, որոնց պահպանությունը խիստ կարևորվել է:
«Քաղաքական հայտնի զարգացումներից հետո Գագիկ Ծառուկյանի հետքայլերը հաջորդում են մեկը մյուսին։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ հայտարարեց թիվ 26 ընտրատարածքից ընտրված պատգամավոր ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի (Շիշ Մելո) մանդատից հրաժարվելու մասին: Վերջինս 15 օր ժամանակ ունի, որի ընթացքում կարող է գրավոր դիմումով ետ վերցնել իր` մանդատից հրաժարվելու մասին դիմումը:
««Ժողովուբդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ-ի ղեկավարությունն արդեն մի քանի օր է՝ փորձում է հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, բայց ապարդյուն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: