Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ընդդիմությունը
Խոսելով ԱԺ-ում ընդդմադիր ուժերի նախաձեռնությամբ քննարկվող «ՀՀ-ում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագծի մասին`Էդմոն Մարուքյանն ասաց, թե այն հայտարարություն է ոչնչի մասին:Մարուքյանը նշեց, որ համամիտ է` ՀՀ-ում կա վատ կառավարում, բայց կառավարման ճգնաժամ դասական իմաստով չկա, պետական ապարատն աշխատում է` իշխանությունների կարծիքով լավ, իսկ ընդդմիության կարծիքով`վատ: Մարուքյանը նշեց, որ հայտարարությունում պետք է քաղաքական, ոչ թե կառավարման ճգնաժամի մասին նշվեր:
Այսօր ԱԺ-ում փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ելույթ ունենալով ««ՀՀ-ում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության քննարկման ժամանակ, ասաց, որ հիմնական զեկուցող Լևոն Զուրաբյանի ելույթը լսելիս հիշել է ֆրանսիական բուրբոններին, «որոնց մասին ասում են, որ նրանք ոչինչ չեն մոռացել և ոչինչ էլ չեն սովորել»:«Այո, Հայաստանում կա ճգնաժամ, խորհրդարանում կա ճգնաժամ, բայց դա ոչ թե կառավարության, այլ ընդդիմության կամ ոչ իշխանական ուժերի ճգնաժամ է»,- ասաց Շարմազանովը`հավելելով, որ քաղաքական խմբակցությունը, ...
ԱԺ-ն այսօր քննարկեց պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ ԱԺ օրակարգ ընդգրկված «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագիծը: Այն օրակարգում ընդգրկվել է նախորդ տարվա հոկտեմբերին: Նախագծի հեղինակներն են Լևոն Զուրաբյանը և Նաիրա Զոհրաբյանը:
Այսօր Աժ-ում քվեարկության դրվեց «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած օրինագիծը:
ԱԺ հերթական քառօրյայի առաջին նիստին մտքերի փոխանակման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ԱԺ-ն պետք է քննարկի «Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի նկատմամբ Սերժ Սարգսյանի անձնական մասնակցությամբ սանձազերծված ահաբեկչական գործողությունը»
ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը:
ԲՀԿ և ՀՀԿ հակամարտության մեջ կշահի նա, ով մաքրման գործը կկատարի:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է ՀՀ նախկին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Պատասխանի մեջ մասնավորապես ասված է.«Շնորհակալ եմ սույն թվականի փետրվարի 17-ին ինձ հասցեագրված բաց նամակում արտահայտած Ձեր մտահոգության համար: Միանգամից ասեմ, որ կտրականապես մերժում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Ձեր որակումները: Մերժում եմ ոչ միայն այն պատճառով, որ այն անկախությունից ի վեր ընդունված առաջին փաստաթուղթն է, որը հեղինակվել է հայությունը ...
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ իր «Սրտի խոսքը» վերնագրով հոդվածն է ներկայացրել, որում անդրադառնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Հատկապես ուշագրավ են Լևոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկումները, որոնք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սխալների և ԲՀԿ-ում առկա խառնակիչների մասին են: Մատնանշելով ԲՀԿ-ի անհաջողությունների պատճառները` Տեր-Պետրոսյանը նշել է կուսակցության ներսում գործող խառնակիչների փոքր խմբակի մասին, որն, ըստ ՀԱԿ առաջնորդի, ուղղորդվում ...
Թերթն իր «Ասում են, թե...» խորագրի ներքո գրում է.
Տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միության Գործադիր մարմնի նիստը, որտեղ ընդունվել է հայտարարություն:
Ilur.am-ը ներկայացրել է Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որտեղ մասնավորապես գրված է.
Գագիկ Ծառուկյանը իր կուսակիցներին բացատրել է թե ինչու է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ խոստացել, որ կհրաժարվի քաղաքական պայքարից, և թե ընդհանրապես ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հանդիպման ժամանակ:Հաղորդում է Առաջին.am-ը:
«Հասարակությունում կա ընդդիմադիր հեղափոխական հռետորիկայի պահանջ: Սակայն այն քաղաքական ուժերը, որոնք կարող են դա իրականացրել, շատ քիչ են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: