Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ընդդիմությունը
«Համաձայնեք, որ եթե Սերժ Սարգսյանի պես զուսպ, համբերատար քաղաքական գործիչը հանդես է գալիս բավականին կոշտ ելույթով, ուրեմն դրա համար լուրջ պատճառ կա: Դա պետք է փնտրել փետրվարի 5-ի խորհրդաժողովում ընդդիմադիր ամենաազդեցիկ ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի արտահերթ ընտրություններ իրականացնելու հայտարարության մեջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
Սա աթոռի կռիվ է, որտեղ ժողովուրդն է տուժում: Քաղաքական վերջին իրավիճակներին այսպիսի գնահատական տվեց քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Փետրվարի 14-ին ստուգվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը. ստուգումների արդյունքում նրա տարածքները հսկող Պետական պահպանության գլխավոր վարչության մոտ 200 հոգի ազատվել է աշխատանքից, նրանց փոխարեն պետք է նոր նշանակումներ արվեն, հաղորդում է Armtimes.com-ը:
,,Ինչո՞ւ հենց հիմա,, - այս հարցը վերջին տխուր իրադարձություններից հետո հնչում է անընդհատ: Չէ որ նորություն չէին ոչ Սերժ Սարգսյանի, ոչ էլ Գագիկ Ծառուկյանի խոսքերում հնչած մեղադրանքները. երկուսն էլ, մեղմ ասած, շատ հեռու են սուրբ լինելուց: Ինչո՞ւ դրանք հնչեցին հենց այս օրերին՝ մեծ տագնապ առաջացնելով ողջ հայության մեջ՝ սպառնալով վերածվելու քաղաքացիական պատերազմի: Ո՞ւմ է դա այսօր պետք ամենից ավելի, ընդ որում, հիմա՝ Մեծ Եղեռնի 100-ամյակի նշման գլխավոր միջոցառումների նախօրյակին…
Այսօր "Բարգավաճ Հայաստան" կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել պատգամավոր Արագած Ախոյանը:
ՀՀ Ազգային Ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
Այսօր՝ փետրվարի 15-ին, տեղի է ունեցել Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, Ժառանգություն կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆիի Հովհաննիսյանի հանդիպումը՝ պատվիրակությունների ընդլայնված կազմերով:
Բլոգգեր Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին՝ գրում է."Եթե հինգ տարի առաջ ինձ ինչոր մեկը ասեր, որ 2015-ին.
Ակտիվիստ, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու առիթով հարուցված քրեական գործը բեկումնային շրջադարձ է արձանագրել։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի անդամի պաշտոնից ազատել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար ծիծաղելի է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պնդումը, թե նախագահ Սերժ Սարգսյանն իրեն առաջարկել է երկրի նախագահի պաշտոնը: NEWS-ի թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանանել է Շարմազանովը ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը:
«Հանրապետական կուսակցության նիստից հետո պարզ դարձավ, որ երկբևեռ քաղաքական համակարգ է ձևավորվել: ԲՀԿ-ն և Հնարապետականը այլևս խաղ չեն խաղում, նրանց միասնական բուրգը ճաքել է», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո) հայտարարություն է տարածել, որտեղ պատասխանել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի՝ ՀՀԿ խորհրդի վերջին նիստում արած հայտարարությանը:
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ Նախագահ, ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ազգային Անվտանգության խորհրդի կազմից “Բարգավաճ Հայաստան” ընդդիմադիր կուսակցության նախագահ, երկրի ամենահարուստ անձանցից` Գագիկ Ծառուկյանի անդամակցության դադարեցման վերաբերյալ` նիստերից սիստեմատիկորեն բացակայելու պատճառով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: