Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ընդդիմությունը
«Այդ հայտարարությունը ժամանակին էր, եթե ոչ ուշացած»,-ՀՀԿ խորհրդի նիստից հետո, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի ելույթը, ասաց հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
«Անկախությունից ի վեր նման վիճակ չի ստեղծվել, որ իշխանափոխության պահանջն այսքան հրատապ լինի Հայաստանում»,- փետրվարի 5-ին հայտարարեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովում: «Ժողովրդի պահանջը պետք է հրամայական լինի բոլորի համար, ժողովրդի պահանջը մեկն է` իշխանափոխություն»,- իր գործընկերոջ միտքը կրկնեց Նաիրա Զոհրաբյանը՝ շեշտելով, որ գործող իշխանությունները պետք է հեռանան զրոյական վստահության պատճառով:
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը iLur.am կայքում եւ «Չորրորդ Իշխանություն» թերթում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրին»: Նա գրել է.
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Ինչո՞ւ այդքան երկար տեւեց ՀՀԿ ԳՄ արտահերթ նիստը՝ հարցրինք ԳՄ ծերակույտին: «Շատ կարեւոր հարցեր էին քննարկվում, բոլորը հատ-հատ խոսեցին, անգամ Տարոն Մարգարյանը, որ սովորաբար չի խոսում»:
«Կասեցում» նախաձեռնության ակտիվիստ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման և անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարություններին անդրադառնալով ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Tert.am –ի հետ զրույցում ասել է, որ ինքն ակնկալում է, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետևի իր քաղաքական կառույցից դուրս եկող հայտարարություններին, այլապես «դրանցում տեղ գտած էմոցիոնալ անհեթեթությունները մենք ստիպված պետք է ընկալենք որպես իր անձնական կարծիք»:
ԲՀԿ հրավիրած ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովի մասին քննարկումներ կծավալվեն ՀՀԿ գործադիր մարմնի առաջիկա նիստում և կլինի համապատասխան հայտարարություն. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես են ԲՀԿ պատգամավորները մեկնաբանում երեկ ԲՀԿ հրավիրած ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովին Գագիկ Ծառուկյանի ելույթի արձագանքները:
«Իշանություններն այս քառօրյային ամեն ինչ արեցին խուսափելու հանրության հուզող խնդիրների քննարկումից»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա ևս մեկ անգամ անդրադարձավ Իշխան Զաքարյանի`ԱԺ չներկայանալու իրողությանը`մի քանի անգամ հնչեցնելով «Ո՞ւր է Իշխան Զաքարյանը» հարցը:
ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքում անդրադարձել է նախօրեին ԲՀԿ կուսակցության կողմից կազմակերպված խորհրդաժողովին. «Երեկ տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի «դարակազմիկ» խորհրդաժողովը։ Ընդհանուր տպավորությունս ամփոփեմ մեկ նախադասությամբ՝ փուչիկ միջոցառում էր։
Լևոն Զուրաբյանը ելույթով հանդես եկավ` ներկայացնելու ՀԱԿ խմբակցության կողմից`ԱԺ-ում ՎՊ-ի 2013 թվականի հաշվետվության վերաբերյալ քննարկումը բոյկոտելու որոշման պատճառները:
ԱԺ-ն քննարկում է ՀայաստանիՀանրապետությանվերահսկիչպալատի 2013 թվականի հաշվետվությունն առանց ՎՊ նախագահի: Ըստ ներկայացված հիմնավորման`նա գտնվում է արձակուրդում և բացակայում է երկրից: ԱԺ էր ներկայացել ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը:
5-րդ գումարման ԱԺ 7-րդ նստաշրջանի ըթնացիկ քառօրյայի երրորդ օրը մեկնարկեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումներով: Հիմնական զեկուցող Վախթանգ Միրումյանը նշեց, որ նախորդ երկու օրերին հարցը լայնածավալ քննարկումների արժանացավ, որի ընթացքում ականատես եղան խնդրի կարգավորման ուղղությամբ տարբեր առաջարկների:
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը վերջերս ռուսական RT հաղորդման ժամանակ պատմել է, թե ինչու է ինքը վիրավորված գնացել Հայաստանից: Վկայակոչելով 1in.am-ին,հաղորդում է Առավոտը :Գեներալը նշել է, որ Արցախյան պատերազմն ավարտվեց Բիշքեկում ստորագրված խայտառակ զինադադարի պայմանագրով, որը ամենամեծ դավաճանությունն էր:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: