Ազգային ժողովում ԵՏՄ անդամակցության վերաբերյալ ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացնելիս խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ, եթե իշխանության գլխին լիներ իր կուսակցությունը, իրավիճակն այլ կլիներ. ՛՛Եվ այսպես, եթե մենք լինեինք իշխանություն, մենք չէինք խաղա երկակի խաղ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, այսինքն՝ չէինք փորձի Մոսկվային ասել այն, ինչ դուր է գալիս Ռուսաստանին, իսկ Բրյուսելին ասել այն, ինչ դուր է գալիս Արևմուտքին: