Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ընդդիմությունը
Այն մարդը, ում քաղաքական խոսքն արդեն ոչ մի արժեք և հետաքրքրություն չունի, այսօր իրեն իրավունք է վերապահում քննադատել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և սկսված շարժումը:
Ոչ իշխանական եռյակի երկրորդ հանրահավաքը տեղի ունեցավ հոկտեմբերի 24-ին: Այդ օրը, առաջին հանրահավաքի համեմատությամբ, աճել էին թե՛ Ազատության հրապարակում հավաքվածների ու արևածաղկի սերմ վաճառողների թիվը, թե՛ այդ մարդկանց սպասումները:
Արդեն ակնհայտ է դառնում, որ հայ ժողովուրդը հասկացել է, որ միայն իր պայքարի, վճռականության և հավատի միջոցով կարող է կերտել ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ: Վերջին ժամանակներում քաղաքացիներից աընդհատ ստանում եմ զանգեր, նամակներ և դիմումներ, որտեղ նրանք իրենց աջակցությունն են հայտնում սկսված շարժման գործում: Սա վկայում է այն մասին, որ հայ ազգի պայքարի և վճռականության ոգին բարձրացել է:
Հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ ոչ իշխանական Եռյակի երկրորդ հանրահավաքը:
Լևոն Տեր-Պետրոսյանը Եռյակի հանրահավաքի ժամանակ իր խոսքում նշեց, որ առանցքային ելույթի պատիվը վերապահված է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով իր խոսքում նշեց.
“Այսօրվա հանրահավաքի հիմնական ելույթի պատիվը վերապահված է Գագիկ Ծառուկյանին: Ես կբավարարվեմ ընդամենը մի քանի դիտարկումներով:
«Չեմ կարծում, որ հանրության գոնե մի շերտ մնացել է, որ իշխանափոխություն չի ուզում: Մնացել են միայն ի պաշտոնե իշխանավորները»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագծի փաթեթը: Պատգամավորներից 86 կողմ քվեարկեցին, 2-ը`ձեռնպահ, 5-ը`դեմ:
Ազգային ժողովում շարունակվում են սահմանամերձ համայնքները հարկերից ազատելու մասին օրենքի նախագծի քննարկումները: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը իր խոսքում ընդգծեց, թե բերված փաթեթի զգալի մասը ոչ մի կապ չունի սահմանամերձ գյուղերին արտոնություններ տալու հետ. ՛՛Մենք լրտեսներ ունենք ՀՀԿ-ի շարքերում ու տեղեկացել են, որ այս օրենքի վերաբերյալ ՀՀԿ-ականները ակտիվորեն ելույթ են ունենում, որպեսզի ընդդիմության նախագծերի քննարկումները հետ մղվեն ու ժամանակը դրանց չբավականացնի՛՛, - ասաց Լևոն Զուրաբյանը:ԱԺ ...
ԱԺ-ում շարունակվում են երեկվա կիսատ մնացած ՄԻՊ զեկույցի քննարկման աշխատանքները: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով երեկ ընդդիմադիր գործիչների շեշտադրումներին, թե Հայասատանում կան շատ ծածկադմբոց արված սպանություններ, քաղբանտարկյալներ և այլն, իր ելույթում հայտարարեց, որ ոչ իշխանական գործընկերները փոխանակ մարդու իրավունքների ոլորտում եղած խնդիրները վեր հանեն, ստանձնել են դատավորների, դատախազի, անվտանգության ծառայության ներկայացուցիչների ու օտարերկրյա ագենտների դեր.
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի դեմ քրեական գործ է հարուցվել «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, այն ժամանակվա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գրության հիման վրա: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Հակոբ Ճարոյանը:
Վերջին օրերին Հայաստանի մարզական կյանքում նշանակալի իրադարձություններ կատարվեցին: Մեր երկիր այցելեցին Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ու Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն, որոնք հետո պետք է ուղևորվեին Վրաստան, ապա Ադրբեջան:
Այսօր` Հայաստանում նշվում է հայկական մամուլի օրը։ Ուստի շնորհավորում եմ մամուլի բոլոր ներկայացուչիչներին տոնի կապակցությամբ:
«ժողովրդի հիշողությունը հավի հիշողությունից էլ կարճ է»,- տարբեր առիթներով սիրում էր կրկնել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, երբ փորձում էր ընդգծել քաղաքական գործընթացներում ժամանակի կարևորությունը: Ահավասիկ, ժամանակին իրար ինչ ասես ասող ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, նրանց հետ էլ «Ժառանգությունը» կամ կարճ ասած` եռյակը, անցկացրին իրենց խոստացած «թեժ աշնան» առաջին համապետական հանրահավաքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: