Հայերեն   English   Русский  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ընդդիմությունը
«Քառյակը կա´մ պետք է վերակազմավորվի, կա´մ պետք է վերանա», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց արևելագետ Խաժակ Թոմոյանը:
Այսօր եռյակի նիստի ավարտից հետո Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողներին հայտնել է հաջորդ հանրահավաքի օրը:
«Հանրահավաքից հետո քաղաքական կյանքում առայժմ ոչ մի փոփոխություն չեմ տեսնում։ Բավականին մարդաշատ հանրահավաք է եղել։ Հանրահավաքին լրիվ ուրիշ մարդիկ էին եկել: Սա ռադիկալ ընդդիմության ընտրազանգվածը չէր, ինչպես վերջին 25 տարում տեսնում ենք հանրահավաքներում»,-հոկտեմբերի 10-ից հետո ստեղծված քաղաքական իրադրության մասին լրագրողների հետ խոսելիս նշեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Վարչախումբը և դեկորատիվ ընդդիմությունը գործում են որպես տանդեմ ու ձեռք ձեռքի տված մարդաթափ են անում Հայաստանը և օտարին են հանձնում նրա ինքնիշխանությունն ու Արցախը:
Հոկտեմբերի 10-ին՝ Եռյակի հանրահավաքի ժամանակ եզրափակող ելույթով հանդես եկավ Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ոչ իշխանական Եռյակի՝ ընդդիմության հարահավաքը ազատության հրապարակում, ապա երթը կենտրոնական փողոցներով:
«Երբեք չի եղել, որ ես հանրությանը հայտարարություն անեմ ու իմ հայտարարությունից հետ կանգնեմ: Այսօր ինչ ասում եմ, իմացե´ք, որ մինչև վերջ կատարելու եմ», - Եռյակի հանրահավաքի ժամանակ այսպես սկսեց իր ելույթը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ընդգծելով, որ հատուկ ելույթ չի ունենալու, բայց ուշադիր լսելու է գործընկերներին:
Ազատության հրապարակում շարունակվում է Եռյակի հանրահավաքը, որին մասնակցում են քաղաքական երեք ուժերի՝ ՀԱԿ, Ժառանգություն և ԲՀԿ կուսակցությունների առաջնորդները:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում շարունակվող սոցիալ-տնտեսական վիճակի ակնհայտ վատթարացումը, որն իր հաստատումն է գտնում նաև ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներում, Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցներում ու կանխատեսումներում, Քառյակը ս/թ հունիսին իշխանությանն էր ներկայացրել մինչև սեպտեմբերի 30-ը իրականացվելիք 12 կետերից բաղկացած հրատապ միջոցառումների և քայլերի պահանջ։ Ծանոթանալով նաև այս առիթով կառավարության վերջերս հրապարակած պատասխանի հետ՝ արձանագրում ենք.1. Ըստ էության, չեն ...
Մոտենում է ԱԺ ոչ իշխանական ուժերի հայտարարած «թեժ աշնան» կուլմինացիոն պահը` հոկտեմբերի 10-ին Երևանի Ազատության հրապարակում ԱԺ երեք ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հրավիրած հանրահավաքի օրը:
Եվրասիական տնտեսական միությունը հոկտեմբերի 10-ին Մինսկում քննարկելու է անդամ պետությունների վճարումների մասնաբաժնի բաշխման հարցը` հաշվի առնելով Հայաստանի հնարավոր անդամակցությունը:
ԲՀԿ խմբակության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Գյումրու ցրտից դողալով պատմեց, թե Գյումրի մտնելիս տեսել են Ռուսաստան մեկնող այն ավտոբուսները, որոնք լեփ-լեցուն հեռանում էին քաղաքից: Նշեց, թե նախկին վարչապետը խոստացել էր Գյումրին մշակութային կենտրոն դարձնել, բայց կարողացան արտագաղթի ու աղքատության կենտրոնի վերածել:
Այսօր Գյումրում մարզային 8-րդ՝ վերջին ամփոփիչ հանրահավաքն անցկացրեց խորհրդարանի ոչ իշխանական եռյակը՝ ԲՀԿ-ՙԺառանգություն՚-ՀԱԿ:
ՕԵԿ պատգամավոր Հովհանես Մարգարյանը այսօր ԱԺ ժեպազրույցների ժամին հայտարարեց, որ ՕԵԿ-ը հավատարիմ է իր սկզբունքներին ու որպես ընդդիմադիր ուժ չի վախենում հնարավոր ճնշումներից:
Ամփոփելով ոչ իշխանական եռյակի` մարզերում իրականացվող հանրահավաքների արդյունքները այսօրվա դրությամբ`ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ասօր հայտարարեց, որ հանրության հիմնական պահանջն իշխանափոխությունն է: Նրա խոսքով`պահանջի հասունացմանը հատկապես նպաստում է Հովիկ Աբրահամյանի և նրա թիմի աշխատանքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: