Փետրվարի 19-ին մեր երկրում նշեցինք Գիրք նվիրելու օրը: Այս օրվա ընտրությունը թերևս պայմանավորված է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձով: Այս բարի ավանդույթը սկիզբ է առել 2008-ից, երբ Գրողների միության լուսահոգի նախագահ Լևոն Անանյանը որոշեց այն կյանքի կոչել: