Ամեն անգամ, երբ ձեռքս եմ առնում տնտեսական, հասարակական, կրթամշակութային վերլուծական «էկոնոմիկա» պարբերականի հերթական համարը, մի տեսակ կարոտս փարատող զգացողություն եմ ունենում: Եվ առաջինը, որ ուզում եմ կարդալ, «Խոսքը՝ խմբագրին» էջերն են, որտեղ գլխավոր խմբագիր Լուսյա Մեհրաբյանը հասարակական հնչեղության տարբեր թեմաներով իր խոհերն է շարադրում՝ մշտապես առանձնանալով իր ուրույն մտածելակերպով, կայուն դիրքորոշումով, լրագրողական հնարքների ուսանելի օգտագործմամբ, հայրենասիրության բաղադրատոմսերով, իր բնաշխարհի ...