Շնորհիվ այս օրենսդրական փաթեթի, համայնքների միավորման կամ բաժանման մասին կառավարության օրենսդրական նախաձեռնության դեպքում բնակիչները կկարողանան նախաձեռնել տեղական հանրաքվե։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում և հարակից օրենքներում երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում դեկտեմբերի 19-ին ասաց փաթեթի համահեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։