«Սպայկա» ընկերությունը մեզ է դիմել «Վերին Լարս» հսկիչ անցակետով պանրի փոխադրման խնդրով, երկու օր առաջ նամակ է ստացվել, և հիմա այս հարցը քննարկվում է: Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվացման և տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանը: