Հայերեն   English   Русский  
Քաղաքական
«Չեմ կարծում, որ հանրության գոնե մի շերտ մնացել է, որ իշխանափոխություն չի ուզում: Մնացել են միայն ի պաշտոնե իշխանավորները»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագծի փաթեթը: Պատգամավորներից 86 կողմ քվեարկեցին, 2-ը`ձեռնպահ, 5-ը`դեմ:
Այսօր ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարց ուղղեց Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանին`ճշտելու, թե ինչու պարտադիր փաստաղթաթավորումը չէր կիրառվում 3,5 տոկոս դրույքաչափով շրջանառության հարկի պայմաններում, բայց 1 տոկոսի դեպքում դարձավ պարտադիր: Հարությունյանին հետաքրքրում էր, թե արդյոք այն ժամանակ ստվերի դեմ պայքարն առաջնային չէր:
Ազգային ժողովում շարունակվում են սահմանամերձ համայնքները հարկերից ազատելու մասին օրենքի նախագծի քննարկումները: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը իր խոսքում ընդգծեց, թե բերված փաթեթի զգալի մասը ոչ մի կապ չունի սահմանամերձ գյուղերին արտոնություններ տալու հետ. ՛՛Մենք լրտեսներ ունենք ՀՀԿ-ի շարքերում ու տեղեկացել են, որ այս օրենքի վերաբերյալ ՀՀԿ-ականները ակտիվորեն ելույթ են ունենում, որպեսզի ընդդիմության նախագծերի քննարկումները հետ մղվեն ու ժամանակը դրանց չբավականացնի՛՛, - ասաց Լևոն Զուրաբյանը:ԱԺ ...
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ անել «Շրջանառության հարկի մասին» օրենքում, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի մեկից:
Սահմանամերձ համայնքը հարկերից ազատելու օրենքի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ձայնի իրավունքը տալով Միքայել Մելքումյանին, ասաց. ՛՛Ձայնը տրվում է այլընտրանքի` ԲՀԿ-ի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանին: Իմիջիայլոց, որ ասում էիք` ընդդիմությունը 44 ստորագրություն հավաքեց, ասեմ՝ այլընտրանքը չլինի, տեսնենք` 44 ձայն որտեղից եք հավաքում: Այս մարդիկ այլընտրանք են, ընդդիմություն չեն և նպատակ էլ չունեն ընդդիմություն դառնալու, որքանով որ լսել եմ հայտարարություններից՛՛:Միքայել Մելքումյանն ...
՛՛Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականցվող գործունեությունը հարկերից ազատելու մասին՛՛ օրենքի նախագծով բնակիչներին չի առաջարկվում բացառապես ոչ մի բան. Նիկոլ ՓաշինյանԱյսօր Աժ-ում շարունակվեցին նախորդ նիստում ընդհատված՝ ՛՛Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականցվող գործունեությունը հարկերից ազատելու մասին՛՛ և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկումները: Մտքերի փոխանակության ժամին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. ՛՛Երկու շաբաթ առաջ հանրապետականի պատգամավորների ...
Այսօր Աժ-ում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձավ Վարդան Այվազյանի երեկվա ելույթին՛՛ՀՀ-ում առաջին տնտեսական աճը եղել է 1994 -ին, դա ռեկորդ է ամբողջ ԱՊՀ-ում, մերձբալթյան երկրներում ու Արևելյան Եվրոպայում: 1995թ. նույնպես տնտեսական աճ ենք ունեցել, նույնպես ռեկորդ է եղել:
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից հետո, լրագրողների խնդրանքով պատասխանելով Փարիզում Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ հարցին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է.
Թևան Պողոսյան - Հարցս ուղղված է արտաքին գործերի նախարարին: Ինչպե՞ս կգնահատեք Հայաստան - ԵՄ, ինչպես նաև այլ եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք նոյեմբերի 1-ից հետո Եվրամիության նոր ղեկավարությունից, հանձին` Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և ԵՄ հարևանության ընդլայնման նոր հանձնակատարի` Յոհաննես Հանի` պաշտոնը ստանձնելուց հետո, և արդյո՞ք կարող ...
«Սպայկա» ընկերությունը մեզ է դիմել «Վերին Լարս» հսկիչ անցակետով պանրի փոխադրման խնդրով, երկու օր առաջ նամակ է ստացվել, և հիմա այս հարցը քննարկվում է: Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվացման և տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանը:
Ղրղըզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում այսօր կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որի շրջանակում տեղի են ունեցել նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ:
Կարևոր ենք համարում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Արդեն երկար ժամանակ այս հարցը քննարկվում է մեր կազմակերպությունում, և անհրաժեշտ է այն հնարավորինս արագ լուծել:
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ղեկավարությամբ Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 31-րդ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 69-րդ նիստերի աշխատանքներին:
Այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ վատ է զգում, երբ բացահայտ սադրանք է տիրում, սադրում են պատգամավորներին:
Այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ նիստի ժամանակ խորհրդարանում իրավիճակը մի պահ լարվեց:
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովում կներկայացնի իրավաբանական գիտությունների թեկնածու, պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հունվարի 20-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: