ԱԺ-ում շարունակվում են երեկվա կիսատ մնացած ՄԻՊ զեկույցի քննարկման աշխատանքները: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով երեկ ընդդիմադիր գործիչների շեշտադրումներին, թե Հայասատանում կան շատ ծածկադմբոց արված սպանություններ, քաղբանտարկյալներ և այլն, իր ելույթում հայտարարեց, որ ոչ իշխանական գործընկերները փոխանակ մարդու իրավունքների ոլորտում եղած խնդիրները վեր հանեն, ստանձնել են դատավորների, դատախազի, անվտանգության ծառայության ներկայացուցիչների ու օտարերկրյա ագենտների դեր.