-Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, եթերում Ռ-Էվոլյուցիան է: Հոկտեմբերի 10-ին՝ Մինսկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, վերջապես ստորագրվեց Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնելու 2015թ. հունվարի 1-ից: Հիշեցնենք, որ մինչ օրս պայմանագրի ստորագրման տարբեր ժամկետներ էին հայտարարվել, որոնք տարբեր պատճառներով հետաձգվել էին: Ի վերջո, ի՞նչ պայմաններով է Հայաստանը անդամակցում այս միությանը, ի՞նչ է ստանալու և ի՞նչ է կորցնելու Հայաստանը՝ ...