Հայերեն   English   Русский  
Քաղաքական
Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի ԳԱ-ի 69-րդ նստաշրջանում սեպտեմբերի 24-ին ելույթ ունեցավ նաև ՀՀ նախագահը: Այդ ելույթը որոշ ոգևորություն է առաջացրել հայ իրականության մեջ, քանի որ, բացի տարածաշրջանային ընդհանուր զարգացումներին անդրադարձ կատարելուց, Սերժ Սարգսյանը Հայաստանի տեսանկյունից երկու կարևոր ուղերձ հղեց ՄԱԿ-ի ամբիոնից:
«Ձեր բարեփոխումը դառնում է չարեփոխում»,- դիմելով Կառավարությանն`ասաց ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը`խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքից ու դրանից եղած դժգոհություններից: Բաբայանը հետաքրքրվեց վարչապետից, թե արդյոք օրենքի կիրառությունը կհետաձգվի, կամ արդյոք Կառավարությունը պատրաստ է զիջումների գնալ`տեղի տալով հանրային պահանջին:
Հաշվի առնելով հանրային լայն հնչեղություն ունեցող հարցի կարևորությունը, ՀՀ Ազգային ժողովի 4 խմբակցությունների կողմից 2014 թվականի հունիսի 3-ին ընդունված համատեղ հայտարարությունում առաջադրված հարցերի մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրությունը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի ու ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հարցումը՝ ՀՀ կառավարությունը ստորև ներկայացնում է հետևյալ պատասխանը.«Հարգելի պարոնայք.Ձեր՝ ՀՀ կառավարությանն ուղղված ...
Սյունիքի մարզպետի ընտրությանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա ասաց, որ բողոք-նամակ է ստացել այն մասին, որ մարզպետի նշանակման պայմանները խախտվել են:
Այսօր Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով վարչապետին, ասաց, որ մի քաղաքացի իրեն անընդհատ անհանգստացնում է`խնդրելով ճշտել, թե հնարավոր է արդյոք իրեն կառավարությունում գործի ընդունեն:
Ազգային ժողովի վեց խմբակցությունների ներկայացուցիչներ այսօր ԱԺ ընդմիջման ժամին խորհրդակցեցին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ՝ ''Շրջանառության հարկի մասին'' ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունների շուրջ:
Հոկտեմբերի 9-ին կամ 10-ին տեղի կունենա այն իրադարձությունը, որին բոլորն այդքան երկար են սպասում. կստորագրվի պայմանագիր և հունվարի 1-ից կամ 2-ից Հայաստանը կմիանա Եվրասիական տնտեսական միությանը: Այս ֆոնի վրա արդիական են դառնում մտահոգություններ, որոնցից են Արցախի և Հայաստան միջև սահմանակետի անցկացումը, քաղաքական վերնախավի սպասողականի վիճակից անցումը դրական և բացասական արձագանքների, հայ–վրացական հարաբերությունների զարգացումը:
ԱԺ արտահերթ նիստը, որ ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ պետք է գումարվեր այսօր երեկոյան, նորից տապալվել է:
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթը նվիրեց Սուրիկ Խաչատրյանի` Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակմանը: Փաշինյանի հայտարարությունում ասված էր. «Սեպտեմբերի 25-ի նիստում ՀՀ Կառավարությունը Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանին կրկին նշանակեց Սյունիքի մարզպետ: Խաչատրյանը մարզպետի պաշտոնից ազատվել էր անցած տարվա հունիսի 2-ին արյունալի իրադարձություններից հետո, երբ իր տան մոտ տեղի ունեցած
ԱԺ-ն քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են ՀԱԿ խմբակցության պատգամավորները:
«Սպայկա» ընկերությունը մեզ է դիմել «Վերին Լարս» հսկիչ անցակետով պանրի փոխադրման խնդրով, երկու օր առաջ նամակ է ստացվել, և հիմա այս հարցը քննարկվում է: Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվացման և տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանը:
Ղրղըզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում այսօր կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որի շրջանակում տեղի են ունեցել նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ:
Կարևոր ենք համարում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Արդեն երկար ժամանակ այս հարցը քննարկվում է մեր կազմակերպությունում, և անհրաժեշտ է այն հնարավորինս արագ լուծել:
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ղեկավարությամբ Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 31-րդ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 69-րդ նիստերի աշխատանքներին:
Այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ վատ է զգում, երբ բացահայտ սադրանք է տիրում, սադրում են պատգամավորներին:
Այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ նիստի ժամանակ խորհրդարանում իրավիճակը մի պահ լարվեց:
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովում կներկայացնի իրավաբանական գիտությունների թեկնածու, պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հունվարի 20-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: