1948 թ., երբ Մեծ Բրիտանիան հրաժարվեց Պաղեստինի մանդատից, Իսրայել պետությունն անկախացավ: Իսրայելի անկախացումից մեկ օր անց 5 արաբական երկրներ` Սիրիան, Լիբանանը, Հորդանանը, Եգիպտոսն ու Իրաքը` հինգ կայացած և ուժեղ պետություններ, միաժամանակ պատերազմ հայտարարեցին չկայացած, ընդամենը 650 հազար բնակչություն ունեցող, ընդամենը մեկօրյա անկախություն ու պետականություն ունեցող Իսրայելին: