Հայերեն   English   Русский  
Քաղաքական
1999 թ. մեկնարկած Հայաստան-Սփյուռք համաժողովների շարքը յուրօրինակ կերպով արտացոլում է Հայաստանի և Սփյուռքի գահավիժող ընթացքի ժամանակագրությունը:
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը` Ֆիլիպ Կալտենբախի գլխավորությամբ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում, նշել է, որ Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում և Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների զարգացման գործում լուրջ գործոն են հանդիսանում նաև երկու ժողովուրդների միջև պատմամշակութային կապերը ...
«Կարևոր, շատ լուրջ քայլ էր, գուցե փոքր-ինչ ուշացած։ Իսկ մեր պետությունը կարող է չարձագանքել հայտարարութանը, որովհետև խոսքը գնում է եկեղեցապատկան կալվածքների, սեփականության վերադաձնելու մասին»,-Սիսի կաթողիկոսարանը և կիլիկյան այլ պատմական եկեղեցական տարածքներ հայությանը վերադարձնելու պահանջով Թուրքիայի Սահմանադրական դատարան դիմելու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հայտարարությունն այսպես գնահատեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը։
Սիսի կաթողիկոսարանը եւ կիլիկյան այլ պատմական եկեղեցական տարածքներ հայությանը վերադարձնելու պահանջով Թուրքիայի Սահմանադրական դատարան դիմելու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հայտարարությունն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանեցին գրող, գրականագետ Արտեմ Հարությունյանը, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը և բանաստեղծ, նկարիչ Էդուարդ Միլիտոնյանը։
Սկիզբը այստեղ:Բանն այն է, որ ինչպես մենք նկատեցինք վերը, Մ.Գորբաչովը փորձում է միաժամանակ լուծել երկու իրարամերժ խնդիրներ: Մի կողմից ապահովել երկրի դեմոկրատական, տնտեսական զարգացումը՝ աշխատելով գնալ համաշխարհային առաջընթացի ուղղությամբ, մյուս կողմից՝ ձգտում է անհավասարաչափ զարգացման, դավադրությունների, զորքի, տնտեսական և ազգային խայծերի միջոցով անցման շրջանում պահպանել կայսրության տարածքային ամբողջությունը: Համոզվելով, որ երկու խնդիրը միաժամանակ լուծել հնարավոր չէ, նա, իմ կարծիքով, ընտրելով համաշխարհային ...
Ոչ մի ազգ, ոչ մի պետություն չի կարող իր տնտեսական և քաղա­քական ծրագրերը կազմելիս ելնել միայն իր ցանկություններից, ներքին իրականությունից: Անհրաժեշտ է ոչ միայն գնահատել հարևան­ների և ողջ աշխարհի իրավիճակը, այլև կանխատեսել, թե ինչ ուղղությամբ է շարժվելու աշխարհը, ըստ այդմ կառուցել ազգային ծրագրերը, որոշել խնդիրների լուծման հերթականությունը: Ճշգրիտ հաշվարկել դեպքերի զարգացման ուղղությունը, իհարկե, հնարավոր չէ, պետք է ուղղակի քննարկել հավանական տարբերակները և գործո­ղությունների ընթաց­քում, հարմար առիթի ...
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ-ի, Կանադայի, Իտալիայի և Հորդանանի հայ համայնքների ներկայացուցիչները։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ներքաղաքական զարգացումների մասին՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ Քառյակի հանրահավաքին չմասնակցելու ՀՅԴ-ի որոշումը մեկնաբանությունների անհրաժեշտություն է առաջացրել։
Հայաստանի ներքաղաքական կյանքում ոչինչ չի կատարվում, բոլոր գործընթացները պարզապես զավեշտալի են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը. «Հասարակությունը փոփոխություն չի պահանջում. ամբողջ խնդիրը դա է: Մենք միայն ուրիշներից ենք պահանջում գործողություններ կատարել. իշխանությունները ` ընդդիմությունից, ընդդիմությունը` իշխանություններից և այսպես շարունակ: Ոչ մեկ վճռական քայլեր չի կատարում»:
Վերջին շրջանում աշխարհաքաղաքական զարգացումներում լայն տարածում էր գտել Նախիջանի հարցը, ընդհուպ բանը հասավ ռազմական լարվածության սահմանին:
«Սպայկա» ընկերությունը մեզ է դիմել «Վերին Լարս» հսկիչ անցակետով պանրի փոխադրման խնդրով, երկու օր առաջ նամակ է ստացվել, և հիմա այս հարցը քննարկվում է: Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվացման և տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանը:
Ղրղըզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում այսօր կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որի շրջանակում տեղի են ունեցել նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ:
Կարևոր ենք համարում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Արդեն երկար ժամանակ այս հարցը քննարկվում է մեր կազմակերպությունում, և անհրաժեշտ է այն հնարավորինս արագ լուծել:
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ղեկավարությամբ Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 31-րդ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 69-րդ նիստերի աշխատանքներին:
Այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ վատ է զգում, երբ բացահայտ սադրանք է տիրում, սադրում են պատգամավորներին:
Այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ նիստի ժամանակ խորհրդարանում իրավիճակը մի պահ լարվեց:
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովում կներկայացնի իրավաբանական գիտությունների թեկնածու, պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հունվարի 20-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: