Հայերեն   English   Русский  
Քաղաքական
ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ քննարկեց ՛՛Դատական ակտերի հարկադիր կատարման մասին՛՛ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Ավարտվեց ԱԺ ոչ իշխանական քառյակի հերթական դռնփակ նիստը, ինչից հետո լրագրողների հարցերին պատասխանեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Մեկնարկել է Աժ ոչ իշխանական քառյակի հերթական նիստը: Նիստից առաջ լրագրողների հարցերին պատասխանեց ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Մեկնարկել է 5-րդ գումարման ԱԺ 6-րդ նստաշրջանի աշխատանքային քառօրյայի երկրորդ օրը: Նիստին գրանցվել է 123 պատգամավոր:
ԱԺ-ն նախորդ՝ 5-րդ նստաշրջանում քննարկել ու ընդունել է 143 օրենք, որոնցից 136-ը կառավարության հեղինակածներն են:
ԱԺ-ն քննարկում է ամռանը՝ հունիսի 21-ին, ընդունված ՛՛Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին՛՛ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նախագիծը հրատապ կերպով ԱԺ է բերել Կառավարությունը:
Բարև Ձեզ,Ուրախ եմ ողջունել պաշտոնական այցելությամբ Հայաստանում գտնվող իմ ավստրիացի գործընկերոջը` Ավստրիայի արտաքին գործերի նախարար պարոն Սեբաստիան Կուրցին:
Սեպտեմբերի 8-ին Արցախ են ժամանել Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի մի խումբ անդամներ: Պատվիրակության կազմում են սենատորներ Ալեն Ներին և Ժան Բիզեն, պատգամավոր Ժան Մարկ Ժերմենը և նախկին պատգամավոր Ժակ Ռեմիլյեն: Ֆրանսիացի օրենսդիրներին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը և ԼՂՀ ԱԳՆ արարողակարգի աշխատակիցները:
«ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված բանաձևը, ցավոք սրտի, մեզ համար ոչ մի դրական արդյունք չտվեց։ Ոչինչ չփոխվեց։ Գագաթաժողովը հիմնականում վերաբերում էր Ուկրաինային և Հյուսիսային Իրաքում ընթացող իրադարձություններին։ Մնացած խնդիրների նկատմամբ կար ինդեֆերենտ, անտարբեր վերաբարմունք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
«Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, հանրապետության պոտենցիալին համապատասխան, լարված և լարվող իրադրության պայմաններում փորձում է պահել կոմպլեմենտարիզմը, որը ես գնահատում եմ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
«Սպայկա» ընկերությունը մեզ է դիմել «Վերին Լարս» հսկիչ անցակետով պանրի փոխադրման խնդրով, երկու օր առաջ նամակ է ստացվել, և հիմա այս հարցը քննարկվում է: Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվացման և տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանը:
Ղրղըզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում այսօր կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որի շրջանակում տեղի են ունեցել նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ:
Կարևոր ենք համարում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Արդեն երկար ժամանակ այս հարցը քննարկվում է մեր կազմակերպությունում, և անհրաժեշտ է այն հնարավորինս արագ լուծել:
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ղեկավարությամբ Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 31-րդ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 69-րդ նիստերի աշխատանքներին:
Այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ վատ է զգում, երբ բացահայտ սադրանք է տիրում, սադրում են պատգամավորներին:
Այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ նիստի ժամանակ խորհրդարանում իրավիճակը մի պահ լարվեց:
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովում կներկայացնի իրավաբանական գիտությունների թեկնածու, պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հունվարի 20-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: