Այսօր Աժ-ում լրագրողների հարցերին պատասխանեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Լրագրողներին մասնավորապես մտահոգում էր այն հարցը, թե արդյոք Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն քննարկե՞լ է Սյունիքի նոր մարզպետի նշանակման հարցը: Հարցին ի պատասխան Էդուարդ Շարմազանովն ասաց. «Դեռ` ոչ: Կուսակցությունը կքննարկի, իսկ երբ որոշումը կայացնի, բոլորդ կիմանաք»: