Հայերեն   English   Русский  
Իրավունք
Ներկայումս քննարկվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ձերբակալությունը: Սակայն Բուդաղյանների գործերը նույնպես ակտիվ փուլում են:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ նախկինում մի քանի անգամ դատապարտված Երվանդ Թորոսյանը 2014թ. ընթացքում ծանոթացել է Գեղամ Գեղամյանի հետ, տեղեկացել, որ վերջինս օգտագործել է թմրամիջոց, նրան հայտնել է, որ ունի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և առաջարկել է ցանկության դեպքում գնել: Գեղամ Գեղամյանի մոտ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու դիտավորություն առաջացնելուց հետո, Երվանդ Թորոսյանը նշել է, որ կարող է այն վաճառել մեկ գրամը 7 հազ. ՀՀ դրամով: Նշել է նաև, ...
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել է Տիգրան Խաչատրյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Ե.-ն:
Մայիսին Հայաստանում իրականացվել է հարցում, որի ընթացքում քաղաքացիներն անդրադարձել են նաև սահմանադրական բարեփոխումներին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու ազատություններն այն անօտարելի իրավունքներն ու ազատություններն են, որոնք անձին տրվում են ծննդյան կամ քաղաքացիության ստացման պահից: Սրանք կազմում են անձի իրավական կարգավիճակի հիմքը, մյուս բոլոր իրավունքներն ու ազատությունները բխում են սրանցից: Սրանք համընդհանուր, բոլորին պատկանող իրավունքներ ու ազատություններ են, անօտարելի են և ենթակա են ամենաբարձր աստիճանի պաշտպանության:
Դոնի Ռոստովի կայազորային դատարանը կալանավորելու որոշում է կայացրել Հարավային ռազմական շրջանի պարենային ծառայության ղեկավարի նախկին տեղակալ Դենիս Զորինի նկատմամբ:
Ջոն Լոկն ասել է. «Պետության մեջ անձի ազատությունը կայանում է մշտապես գործող հասարակական կյանքի կանոնների առկայությամբ` միասնական բոլորի համար, որոնք սահմանվում են տվյալ հասարակական համակարգում ստեղծված օրինաստեղծ իշխանության կողմից»:
«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հետ քննարկումների արդյունքներով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սույն թվականի հուլիսի 10-ի, 13-ի, 14-ի և 15-ի հերթական նիստերի ընթացքում լրամշակել է Սահմանադրության 1-7-րդ գլուխները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: