Հայերեն   English   Русский  
Իրավունք
Խիստ մտահոգված լինելով այսօր Երեւանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերով, ինչպես նաեւ դրանց հետեւանքով հարյուրավոր խաղաղ ցուցարարների, այդ թվում նաեւ՝ լրագրողների նկատմամբ Ոստիկանության կիրառած անհամաչափ ֆիզիկական ուժի եւ ակտիվիստներին պատճառած մարմնական վնասվածքների կապակցությամբ՝ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը սեփական նախաձեռնությամբ վարույթ է հարուցել:
Դիլիջանում հունիսի 20-21-ը տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Հայաստանում արբիտրաժի ինստիտուտի զարգացման հեռանկարներին: Քննարկումն իրականացվել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդում» խորագրով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակում:
Այսօր ՀՀ կառավարության նիստում Արտաքին գործերի նախարարության «Դասընթացավարների վերապատրաստում. գենդերային հավասարությունը երիտասարդների աշխատանքներում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը որոշման ընդունումը հիմնավորեց կանանց լիիրավ և հավասար մասնակցությամբ քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքում, ինչպես նաև սեռի հիմքով խտրականության բոլոր ձևերի վերացմամբ:
Նախորդ համարում անդրադարձանք սպառողին վաճառվող ապրանքի (այդ թվում նաև աշխատանքների և ծառայությունների) որակին առաջադրվող ընդհանուր պահանջներին: Այժմ կխոսենք այն մասին, թե արտադրողը (ինչպես նաև կատարողը, վաճառողը) իր ապրանքների վերաբերյալ սպառողին ինչ տեղեկատվություն պետք է տրամադրի:
ՀՀ Արարատի մարզի դատախազի զեկուցագրի համաձայն` ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի պաշտոնատար անձինք կատարել են պաշտոնեական կեղծիք:
Սրտի խթանիչ սարքով ապրող 64-ամյա Հովհաննես Կաթրջյանը, որն արդեն մի քանի տարի է` պայքարում է իրեն վիրահատած բժշկին` Սմբատ Ջամալյանին մեղավոր ճանաչելու և պատասխանատվության ենթարկելու համար, վերջնականապես հիասթափված է Հայաստանի արդարադատության համակարգից: Չնայած բազմաթիվ ապացույցներին ու ակնհայտ փաստերին` հարուցված քրեական գործերն այս տարվա ապրիլի 15-ին կարճվել են «հանցակազմի բացակայության» պատճառով: Հիվանդը մինչև հունիսի 12-ը ժամանակ ունի դիմելու դատարան որոշումը չեղյալ համարելու և գործը վերաբացելու ...
Հաճախ մեր գնած որևէ ապրանք անսարք է լինում, ոչ պատշաճ վիճակում կամ թերություններ է ունենում, և այս պարագայում առաջին հարցը, որը ծագում է, այն է, թե արդյոք կարո՞ղ ենք վերադարձնել կամ փոխել այն:
Այսօր «Հրապարակ» օրաթերթի դատական պաշտպանությունը ստանձնել է «AM» իրավաբանական ընկերությունը: Ընկերության փաստաբանների թիմը կղեկավարի իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Մինասյանը: Փաստաբանական թիմում է ներառվել նաև տեղեկատվական իրավունքի ոլորտում մասնագիտացած «AM»-ի գլխավոր իրավախորհրդատու Վանիկ Մարգարյանը:
Իրավաբանի խորամանկությո՞ւն, թե՞ պարզապես ելույթին չպատրաստվելու տխուր հետևանք
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են ֆիզիկական անձանց բանկային ավանդները: Տեսնենք` ինչ չափով և պայմաններով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: