Հայերեն   English   Русский  
Իրավունք
Նախորդ համարում խոսեցինք իրավաբանական անձանց մասին` ներկայացնելով դրանք բնորոշող առավել ընդհանուր դրույթներ: Եվ նշեցինք, որ իրավաբանական անձինք բաժանվում են երկու խմբի` առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների:
Իրավաբանության ոլորտում երեք տասնամյակից ավելի աշխատանքային փորձ ունեցող Վրեժ Վասիլյանը դիմել է Հանրային խորհուրդ՝ խնդրելով քայլեր ձեռնարկել, որպեսզի վերանայվի 2012 թ. հունվարի 19-ից ուժի մեջ մտած «Փաստաբանության մասին» նոր օրենքը, ըստ որի` դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը՝ որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով ծառայություն, կարող է իրականացնել միայն փաստաբանը։
Մասնավոր իրավահարաբերությունների ամենավառ օրինակը թերևս ձեռնարկատիրությունն է, որի այս կամ այն դրսևորմանն առնչվում ենք ամեն օր, երբ օրինակ` հաց ենք գնում խանութից կամ օգտվում հասարակական տրանսպորտից: Մարդիկ մտնում են այս տեսակ հարաբերությունների մեջ կա՛մ անմիջականորեն` որպես ֆիզիկական անձ, կա՛մ միջնորդավորված` միավորվելով ինչ-որ խմբերի կամ միությունների մեջ: Այս վերջին դեպքում գործ ունենք իրավաբանական անձանց հետ: Ինչպես ֆիզիկական անձինք, իրավաբանական անձինք նույնպես օժտված են որոշակի հատկանիշներ ...
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդի Թովմա Մաթևոսյանի մահվան պատճառների մասին:
2014 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին և ՀՀ գլխավոր դատախազին դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2014 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13:30-ին, դիտորդական խմբի թեժ գծի հեռախոսահամարին է զանգահարել այդ պահին ոստիկանության բաժնի ՁՊՎ-ում գտնվող Արմեն Թ.-ն և հայտնել, որ ոստիկանների կողմից իր նկատմամբ կիրառվել է բռնություն:
Նախորդ համարում պարզաբանեցինք ընդհանուր համատեղ սեփականության հարցերը, այժմ կխոսենք ամուսինների ընդհանուր սեփականության մասին:
Նախորդ համարում ներկայացրինք ընդհանուր բաժնային սեփականության վերաբերյալ ընդհանուր դրույթներ, այժմ կխոսենք ընդհանուր համատեղ սեփականության մասին: Ծանոթանանք «ընդհանուր սեփականություն» ինստիտուտի առանցքային հարցերին:
Նախորդ համարում ներկայացրինք ընդհանուր սեփականության էությունը, ծագման հիմքերը և ընդհանուր սեփականության երկու դրսևորումների՝ բաժնային սեփականության և համատեղ սեփականության հիմնական տարբերությունը: Այժմ կներկայացնենք ընդհանուր բաժնային սեփականության հիմնական իրավական կարգավորումները:
Կյանքում քիչ չեն այն դեպքերը, երբ միևնույն գույքը սեփականության իրավունքով պատկանում է երկու և ավելի անձանց: Այս դեպքում գործ ունենք ընդհանուր սեփականության հետ: Ընդհանուր սեփականությունը ձեռք է բերվում տարբեր հիմքերով, օրինակ`
Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատները հանդես են գալիս պահանջով, որ կասկածյալը հանձնվի հայ իրավապահներին: Սակայն, նրանք նաև կասկած են հայտնում, որ նման բան տեղի կունենա.
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: