Հայերեն   English   Русский  
Իրավունք
Միգրացիայի խնդիրը լուծված չէ, և դրա արմատական լուծման համար ես տեսանելի ապագայում ոչինչ չեմ նկատում: Հայաստանի համար առանձին մոտեցումների հավանականությունը ես լուրջ չեմ համարում, քանի որ սա միայն Հայաստանի խնդիրը չէ. օրենքը գործում է նաև այլ երկրների համար», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
Ամուսնության պետական գրանցման համար հիմք է համարվում ամուսնացող անձանց համատեղ դիմումը: Ամուսնության պետական գրանցումը կատարում է ամուսնացողներից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը:
Ֆիզիկական կուլտուրան ազգային մշակույթի մի մասն է: Արդար խաղի, հարգանքի և համագործակցության վրա հիմնված սպորտը դիտվում է որպես ժողովուրդների մերձեցման, խաղաղության և բարեկամության հաստատման ու ամրապնդման միջոց: Պետությունը նպաստում և աջակցում է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, որի իրականացման համար սահմանում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական երաշխիքներ, մասնավորապես`
Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրվում է դատախազության որակավորման հանձնաժողովի կողմից տարին մեկ անգամ` որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին, գլխավոր դատախազի սահմանած կարգով անցկացվող բաց մրցույթի միջոցով: Գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար տարվա ընթացքում կարող է անցկացվել հավակնորդների լրացուցիչ ստուգում:
Ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք այդպիսիք են ճանաչվել Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով, կամ եթե նրանք միևնույն ընտանիքի անդամ են, կամ վարում են ընդհանուր տնտեսություն, կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, կամ գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից: Տվյալ դեպքում միևնույն ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները:
Վերջերս Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Գրիգորյանի, դռնբաց դատական նիստում քննության առավ քրեական գործն ըստ մեղադրանքի Վաղինակ Ո.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով (խոշտանգում՝ առանձնակի դաժանությամբ):
Սահմանադրական փոփոխություններ: Ի՞նչ նոր խնդիրներ է իր առջև դնում Հայաստանը, որի համար անհրաժեշտություն է առաջացել փոխել Սահմանադրությունը, ինչո՞վ է պատճառաբանված կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգի անցնելու առաջարկությունը, ի՞նչ առավելություններ և ի՞նչ թերություններ են սպասվում կառավարման համակարգը փոխելու դեպքում. այս և այլ հարցադրումներ էր առաջ քաշել ՀՀ Հանրային խորհուրդն այսօր իր լիագումար նիստի ժամանակ, որին մասնակցում էին նաև Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ...
ՀՀ դատական օրենսգրքի 2-րդ գլուխը նվիրված է դատական իշխանության գործունեության սկզբունքններին, որոնցից մեկը վերաբերում է դատավորի անփոփոխելիությանը: Ըստ այդ հոդվածի` դատավորն անփոփոխելի է և պաշտոնավարում է մինչև իր 65 տարին լրանալը: Դատավորի լիազորությունները, որի պաշտոնավարման տարիքը լրացել է, դադարում են իր 65 տարին լրանալու հաջորդ օրը:
Իրավական պետության կայացման հարցում առանցքային դեր ունեն օրինավորության հաստատումը հանրային կառավարման համակարգում և կոռուպցիայի դեմ պայքարը:
ՀՀ փաստաբանների պալատում Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասնակցությամբ փաստաբաններն այսօր քննարկել են Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: