Հանրահայտ է, որ անտառները բնության «թոքերն» են, առանց որոնց բնության
մեջ շատ գործառույթներ կխախտվեն: Այդուհանդերձ, չենք կարող համաձայնել, որ
անտառներում հատումներ չկատարվեն, առավել ևս, որ դա նախատեսված է
օրենսդրությամբ: Այսպես, ՀՀ անտառային օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն`
սանիտարական հատումները կատարվում են անտառների վիճակի բարելավման, ինչպես
նաև վնասատուների և հիվանդությունների բացասական ազդեցության հետևանքով
կենսունակությունը կորցրած կամ ցցաչոր և չորացած ծառերի ոչնչացման
նպատակով: ...