Համաձայն ՀՀ Սահմանադրության` երկրում արդարադատություն իրականացնում են
բացառապես դատարանները, որոնց կայացրած որոշումները պարտադիր են բոլորի
համար և պետք է կատարվեն անխտիր բոլորի կողմից: Սակայն ոչ միշտ է, որ
դատավարության կողմը հոժարակամ կատարում է դատական ակտի ուժով իր վրա
դրված պարտավորությունը: Այստեղ է, որ կարևորվում է այնպիսի մարմնի
դերակատարությունը, ինչպիսին է հարկադիր կատարման ծառայությունը, որը
գործում է ՀՀ արդարադատության նախարարության կազմում: