Հայերեն   English   Русский  
Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևանի բնակչից շորթում կատարելու դեպքի հանգամանքները:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, քաղաքացիների տվյալներն օգտագործելով, ստորագրությունները կեղծելով, խարդախություն և յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործով չորս մեղադրյալի մասով նախաքննությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրն ասում է, որ Քոչարյանի գործով առաջիկայում անակնկալ է սպասվում։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու օրենքով սահմանված սկզբունքին և որպես առաջնահերթություններից մեկը դիտարկելով հանցավորության դեմ ուղղված պայքարը, հանցագործության մասին հաղորդում ստանալով ՀՀ քաղաքացուց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ քաղաքացիներից մեկը հեռախոսազանգերով և տեղանշած վայրերում թողնված նամակներով ՀՀ ՊՆ Լոռու ...
Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ Վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները չեն բացառում, որ նրա մոտ սրտի կանգ տեղի կունենա։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր՝ հունվարի 15-ին, տեսակապի միջոցով զրույց է ունեցել Եվրոպայի
Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է Մանվել Գրիգորյանի բժիշկների, նրա փաստաբանների հետ:
Դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ քաղաքացին բողոքել էր, որ «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել մեքենան «անթույլատրելի» տեղում կայանելու համար։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է Տաշիր քաղաքում գործող բանկերից մեկում կատարված ավազակային հարձակման դեպքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: