Դատախազությունը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը։ Այս լուրը հաստատում են դատախազությունից։
Քանի որ դատական նիստի ընթացքում նախագահող դատավորը ինձ պարզ չէ ինչ իրավական հիմքով հնարավորություն չտվեց դիրքորոշումս արտահայտեմ պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումի վերաբերյալ, այն ներկայացնում եմ այս ձևաչափով.
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը երկրից չհեռանալու մասին վերացնելու պաշտպանի միջնորդությունը։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր այցելել են «Նաիրի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում գտնվող Մանվել Գրիգորյանին,
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է որդու կողմից մորը դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Որդուն մեղադրանք է առաջադրվել:
Քիչ առաջ AntiFake.am կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանը հանձնարարությամբ ուղարկվել էր Կոնդի կառավարական առանձնատների մուտքի մոտ նկարահանումներ իրականացնելու համար։
«Օրենքից ու օրինականությունից, բարոյականությունից ու սկզբունքներից խոսող իշխանությունները շարունակում են աննախադեպ ճնշումներ գործադրել Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ: