Հայերեն   English   Русский  
Իրավունք
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Նարեկ Մալյանի։
ԱԱԾ-ի տարածած տեսանյութը 10 անհայտով հավասարում էր։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի հունվարի 5-ին տարածած տեսանյութին, որում ենթադրյալ սուտ տեղեկություն տարածող քաղաքացին ասում է, թե ինքն այդպես է վարվել, քանի որ ունի ընդդիմադիր քաղաքական հայացքներ և համաձայն չէ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ։
16 ամյա աղջկա սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Էս դեմքը փակ, անհասկանալի հոդվածով բերման ենթարկվածն ով ա, վաբշե և առհասարակ ով ա հավատում էս հեքիաթին
Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառք առաջարկելու մասին հայտնի օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ պետա-իրավական հանձնաժողովում 29.11.2019թ-ին և այն ընդունվել է նիստի ընթացքում կատարված բանավոր առաջարկությունների հաշվառմամբ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հունվարի 8-ին Վճռաբեկ բողոք կներկայացնի։ Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով 2019 թվականի փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեկան օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ի մասով հարուցվել էր քրեական գործ՝ Սյունիքի մարզի Կարճևան հայանքի «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հարակից տարածքները աճուրդների միջոցով ապօրինի օտարելու դեպքի առթիվ:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, առանձին դաժանությամբ սպանության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Չորս անձի մեղադրանքներ են առաջադրվել:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները առերևույթ չկատարելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննությունն այսօր չի կայանա։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: