«Այս տարի Արցախում Տիգրանակերտի պեղումների ընթացքում մեծ ձեռքբերումներից մեկը Տիգրան Մեծի ժամանակ կառուցված պարիսպը 250 մետր պեղելն է: Տարածաշրջանում նման հայտնաբերություն դեռևս չի եղել», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյան` հավելելով, որ հույս ունեն շատ շուտով բացել ամրոցի գլխավոր մուտքը: