Հայերեն   English   Русский  
Մշակույթ
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ երկու երիտասարդ՝ Տաթևն ու Գևորգը, հաճախելով երևանյան կինոթատրոններ, մի օր հասկացան, որ իրենց ինչ-որ նոր բան է հարկավոր: Հատկապես ամռանը փակ կինոթատրոններն այնքան էլ չեն ձգում, իսկ սրճարանային ժամանցն արդեն սպառել է իրեն: Ուրեմն, ի՞նչ կուզենային, որ լիներ նոր, հաճելի, ոչ ստանդարտ ու միաժամանակ՝ հետաքրքիր ու բովանդակալի. բացօթյա կինոթատրոն: Երևանյան երեկոները ժամանցով լցնելու հիանալի տարբերակ: Սակայն Երևանում բացօթյա կինոթատրոններ չկան:
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի մասին տեքստում որևէ բառ անգամ չկա, որ այն պատմամշակութային հուշարձան է: Խնդիրը ոչ թե աճուրդն է կամ նոր սեփականատերը, այլ երաշխիքը, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը շահագործվելու է ըստ նշանակության»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:
ՀՀ Մշակույթի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը 2014թ. մայիսին մեկնարկեցին «ԱՐՏ-ՖԵՍՏ» երկրորդ երիտասարդական հանրապետական բաց փառատոնը՝ «Մեկ տանիքի ներքո» խորագրով:
Վերջերս կայացավ Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիներ» գրքի շնորհանդեսը: Այս առիթով «Անկախը» զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արտակ Մովսիսյանի հետ:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, Հայաստանի Թատերական գործիչների միությունը 2014թ.ապրիլի 25-29-ը անցկացրեց մոնոներկայացումների ՙՙԱրմմոնո՚՚ միջազգային թատերական 12-րդ փառատոնը:Փառատոնին մասնակցում էր երիտասարդ ռեժիսոր Արուս Գյունաշյանը ՙՙԴորիան Գրեյի դիմանկարը՚՚ հոգեբանական դրամայով, գլխավոր դերում Վարազդատ Փանոյան:
«Կարևոր է, որ մենք կարողանանք հետաքրքրություն ստեղծել երիտասարդների համար: Մեր համերգներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում, և դա վկայում է արդեն մեծ հետաքրքրության մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Շատ անվանի մասնագետներ գոթական ճարտարապետության հիմքերը որոնում են Հայաստանում: Տեղին է հիշել Կոստանդին Վեսելովսկու խոսքը. «X դարից սկսած` աշխարհով մեկ ճչում է անիական ոճը: Այսօր ավերակների մեջից է լսվում այդ ճիչը...»
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմության մեջ շրջադարձային եղավ այս տարվա փետրվարի 10-ը, երբ հայտնի դարձավ, որ թատրոնի արտիստներն ՙԱնուշ՚ օպերայի ներկայացումից առաջ որոշել են բոյկոտել այն և բեմ դուրս չգալ:
«Զանգակ» գրատանն երեկ կայացավ Արտակ Մովսիսյանի «Տասը հայ ականավոր թագուհիներ» գրքի շնորհանդեսը:Ներկայացնելով գիրքը`Մովսիսյանը նշեց, որ հայ թագուհիները մեծ ավանդ են ունեցել հայ մշակույթի ու պետականության զարգացման գործում, սակայն ամենաքիչը նրանք են լուսաբանված և հանրությանը հայտնի չեն:
Ֆրանսիացի սիրված դերասան Ալեն Դելոնը վախճանվել է Փարիզի Ամերիկյան հոսպիտալում,84 տարեկանում: Նրան հոսպիտալացրել են ուրբաթ՝ սրտի անբավարարության պատճառով: Նա 20-րդ դարի ամենահմայիչ տղամարդկանցից մեկն էր:
«Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին` ծլվլալ»,- այսպես է բնորոշել երգչուհուն Ավետիք Իսահակյանը:
Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան:
Օրերս լույս է տեսել աշխարհագրագետ, քարտեզագետ Ռուբեն Գալչյանի «Հայաստան, Ադրբեջան և Թուրքիա»․ մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում» անվանմամբ չափազանց հետաքրքիր աշխատության հայերեն տարբերակը։
Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին և Ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանին նվիրված մանկական կոմիքս գրքեր են ստեղծվել: «Շառլ» և «Ավրորա» գրքերի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, ժամը 17:00 Գրանդ հոթել Երևան հյուրանոցում:
Միանգամից երկու տարբերակ՝ հայերեն և ռուսերեն. աշխարհահռչակ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքն ընթերցողի սեղանին է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: