Դեկտեմբերի 16-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Black box»-ում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը հանդես է եկել տարեկան ամփոփիչ ասուլիսով՝ ներկայացնելով ժամանակակից արվեստի ոլորտում իրականացրած աշխատանքներն ու կարևոր ձեռքբերումները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ կանցկացվի «Պատգամ» հոբելյանական հանդիսավոր երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին։
Դեկտեմբերի 16-ին, 17-ին, 18-ին՝ ժամը 19։30-ին, Պետական կամերային երաժշտական թատրոնում տեղի կունենա Հայկ Պետրոսյանի 《IN GOLD WE TRUST》 նոր հումորային ներկայացումը։
Սա 21-րդ դարում հեղափոխություն տեսած երկրում հուշարձան համարվող շենքի կազմի մեջ կառուցվող ինչ որ առումով ժամանակակից-փորձարարական Մնջախաղի թատրոնի նախագիծ է՞՞՞
Դեկտեմբերի 14-ին` Գոհար Գասպարյանի ծննդյան օրը, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական 8-րդ մրցույթի մրցանակների հանձնման արարողությունը և դափնեկիրների եզրափակիչ գալա համերգը:
Ֆրանսիացի սիրված դերասան Ալեն Դելոնը վախճանվել է Փարիզի Ամերիկյան հոսպիտալում,84 տարեկանում: Նրան հոսպիտալացրել են ուրբաթ՝ սրտի անբավարարության պատճառով: Նա 20-րդ դարի ամենահմայիչ տղամարդկանցից մեկն էր:
Օրերս լույս է տեսել աշխարհագրագետ, քարտեզագետ Ռուբեն Գալչյանի «Հայաստան, Ադրբեջան և Թուրքիա»․ մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում» անվանմամբ չափազանց հետաքրքիր աշխատության հայերեն տարբերակը։
Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին և Ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանին նվիրված մանկական կոմիքս գրքեր են ստեղծվել: «Շառլ» և «Ավրորա» գրքերի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, ժամը 17:00 Գրանդ հոթել Երևան հյուրանոցում:
Միանգամից երկու տարբերակ՝ հայերեն և ռուսերեն. աշխարհահռչակ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքն ընթերցողի սեղանին է: