Օրերս Ալավերդու քաղաքային թատրոնում տեղի ունեցավ «Կամքը չհարցնելով» մոնոդրամայի բեմադրության առաջնախաղը։ Նոր ոճը, ձեռագիրը, գեղագիտությունն էր տիրում քաղաքային թատրոնի բեմում։ Մերօրյա դրամատուրգ Սամվել Կոսյանի մինչ այս բեմական կյանք չունեցող դրաման մի կնոջ կենսագրական է, ով ապրում է կյանքի վերջին ժամերը, և այդ ընթացքում նրան մերթ ընդմերթ ուղեկից են հուշերը սկսած մանկությունից։ Ապագայի մեծ երազանքներ ունեցող աղջնակի, իրական սեր փնտրողի, օգտագործված կնոջ կյանքի էտապներն են ամբողջանում հերոսուհու կերպարում։ ...