Հայերեն   English   Русский  
Մարդիկ
Կարեն Ջանիբեկյանը ծնվել է 1937թ,հուլիսի 1-ին՝ Երևանում :1966 թ ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1966-67 թթ աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, 1967-69 թթ՝ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Մի քանի ամիս առաջ 16-ամյա Աբել Ղազինյանը և Վահե Մուրադյանը դարձան Թումոյի առաջին խաղերի մրցույթի հաղթողները: Նրանց ստեղծած «Տիեզերք» արկածային խաղը տպավորեց ժյուրիին իր իրականին մոտ շարժումով, մաքուր գրաֆիկայով և հետաքրքիր սցենարով:
Նա աշխարհի ամենահայտնի աստղերից է, սակայն Էլթոն Ջոնին երեկույթի չէին հրավիրել:Երգչի մորը 90-ամյակի կապակցությամբ այցելել էին ընտանիքի բոլոր անդամները բացառությամբ Էլթոնի:Չնայած իր որդու հետ վատ հարաբերություններին՝ այնուամենայնիվ կինը վարձել էր երգչի նմանակին հյուրերին զվարճացնելու համար:
Հակառակորդի դիվերսիոն գործողության հետեւանքով այսօր՝ մարտի 19-ին զոհված զինծառայող, 19-ամյա Էդուարդ Հայրապետյանը սոցիալապես անապահով ընտանիքից էր, ապրում էր հոր եւ հորեղբոր ընտանիքի հետ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում: 10 հոգանոց ընտանիքը, որտեղ 4 անչափահաս կա, կիսաքանդ շինությունում է ապրում, Էդուարդի հորեղբայրն ու հայրն իրենց հույսը նրա հետ էին կապում։«Շատ դժվար ապրել են, ամբողջ օրը՝ առավոտից իրիկուն աշխատել են, որ օրվա հաց վաստակեն: Էդոն 3 ամսից պետք է զորացրվեր, իրենք հույսները ...
Վերոնիկան ընդամենը 8 տարեկան էր, երբ թուրքերը ներխուժել են տուն ու ձերբակալել նրա քահանա պապին: Երևելի մարդկանց բանտ են նետում, իսկ մյուսներին զորանոցներ տանում: Այնուհետև սկսվում է հայ ընտանիքների մասսայական բռնագաղթը: Երբ խուժանը հասնում է Պերպերյանների տան բակը, բարեկամ ոստիկանի շնորհիվ նրանք կարողանում են խուսափել տեղահանությունից:Գայմագամ Քեմալ 4 Յուլիս 1915-ին ձերբակալել կու տայ Պողազլեանի հայազգի այր մարդիկը եւ զանոնք ջարդել կու տայ Ապպաս կոչուած ջրաղացին մէջ։ Յաջորդ օր նորէն տղամարդոց ձերբակալութիւն ...
Գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած դեռատի հայուհու՝ Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) հուշերը իր և իր տարագիր, բռնագաղթյալ ժողովրդի անցած տանջալից, անմարդկային փորձություններով լի ճանապարհի մասին: Վերապրածների հազարավոր հուշ-պատմություններ կան՝ իրենց ժառանգներին փոխանցված, սակայն Ավրորայի պատմությունը ուշագրավ առանձնահատկություն ունի. հրաշքով փրկված Ավրորա Մարդիգանյանը հայտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նրա պատմության հիման վրա ստեղծվում և 1918-ին տպագրվում է «Հոշոտված Հայաստան» ...
Պռոշյան գյուղի բնակիչ Ա.Թադևոսյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Մարինե Բանդուրյանը ներկայացնում է Ցեղասպաությունը վերապրած իր տատիկների և պապիկների պատմությունը: Մարինեի մորական տատն այն սարսափելի տարիներին Վանից փախել է երկու փոքր որդիների և նորածին աղջկա հետ: Տղաներին փրկելու համար նա ստիպված է եղել աղջկան թողնել ճանապարհին…Ավետիս Պետրոսի Բանդուրյանն ու Սաթենիկը հորս ծնողներն էին: Ծնունդով Կարսի շրջանից էին: Կոնստանտին Գերդովը գրում է. «Այն ժամանակ՝ 1915-ին, գերդաստանի գլխավորը քահանա Պողոսն էր՝ ծնունդով Արդվինից»: Տեր Պողոսը հորս պապիկի եղբայրն էր: Պապս ծնվել ...
Կարո Մխիթարը Խարբերդի նահանգից է, ծնվել է հողագործի ընտանիքում: Ցեղասպանությունից հետո պատմել է, որ 1915-ին, թուրքերը կոտորել են Մնձուր գետի ափին գտնվող գյուղի ամբողջ բնակչության երեք-չորրորդից ավելիին։ Կարոենց տնից կոտորածին զոհ է գնացել 13 հոգի: Թուրքերն անամոթաբար բերում և ողջ մնացածներին ցույց էին տալիս սպանվածների հագուստը:Մարտիրոս Խ. Թաշճեան կամ Կարօ Մխիթար ծնած է Խարբերդ նահանգի Չարսանճագ գաւառակի Կէօքթեփէ գիւղին մէջ։ Հողագործ ընտանիքի գաւակ է։ 1915-ին, թուրքերը Մնձուր գետի ափերուն գտնուող ...
Գյումրիից ընտրված ԱԺ պատգամավոր Մարտւն Գրիգորյանն այսօր հայտարարել է ԲՀԿ-ից դուրս գալու ու որպես անկախ պատգամավոր գործելու մասին: Նրա անունից տարածված հայտարարությունում ասվում է. ՙԻնձ ճանաչողները գիտեն, որ 2009 թ-­ին, չլինելով կուսակցական հոգեբանության և մտածողության կրող, բայց թիմային աշխատանքի կողմնակից, կանգնելով Գագիկ Ծառուկյան անձի կողքին, թիմակիցներիս հետ մտել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն:
Հայրենադարձողների համար նախատեսված արտոնությունները չարաշահելու փորձերին Մաքսային ծառայությունը խիստ է արձագանքելու:
Սիլվա Հակոբյանն ամուսնու և 3 որդիների հետ Սիրիայի Հալեպ քաղաքից Հայաստան է տեղափոխվել 2015-ին։ Հայաստանում նրանք փախստականի կարգավիճակ են ստացել, ապրում են վարձով։ Ամուսնու հետ արդեն դիմել են Հայաստանի քաղաքացիություն ստանալու։
«Քայլ դեպի տուն ծրագիրը հիմնված է նախկին «Արի տուն» ծրագրի վրա. դա լավ ծրագիր է եղել, եւ մենք այն շարունակում ենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց փյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սիրիայում տեղի ունեցող վերջին դեպքերը, հայ ազգաբնակչության հետ կապված խնդիրներն ու իրավիճակը Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգային գխավոր թեմաներն էին։
Օրեր առաջ Երևանի «Բուրժ համուդ» լիբանանյան ռեստորանում էին հավաքվել մի խումբ երիտասարդ հայրենադարձներ։
Սևակ Տումանյանը ոսկերչական զարդերի դիզայներ է։ Ծնվել է Լիբանանում, Այնճար գյուղում, երիտասարդության տարիներն անցկացրել Լիբանանի քաղաքացիական պատերազմի մեջ։ 2014 թվականին նա ընտանիքով մշտական բնակության է վերադարձել Հայաստան։***
Երազ Օլգունդեմիրը ստամբուլահայ է, Հայաստան է տեղափոխվել 9 ամիս առաջ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: