Հայերեն   English   Русский  
Մարդիկ
Ոստիկանության Աշոցքի բաժնի և ՀՀ ԱԱԾ սահմանային վերահսկողության բաժնի ծառայողները օգոստոսի 26-ի երեկոյան Բավրայի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին, որը հուլիսի 1-ից ՌԴ Նիժեգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Օգոստոսի 28-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները Աբովյան փողոցի թիվ 48 հասցեի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Նշան Մ.-ին, որը հուլիսի 9-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Բացառապես կանանցով բնակեցված բրազիլական Նոիվա դու Կորդեյրույի քաղաքացիները դիմել են Երկրագնդի արական հատվածին` իրենց մոտ մշտական բնակության տեղափոխվելու առաջարկով, գրում է The Daily Star-ը:
Օգոստոսի 27-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ 2007 թ. ծնված Գ. Գ.-ը ընկել է Մայիսյան գյուղի ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:Որոնողական աշխատանքներին ներգրավվել են Կամո, Հացիկ և Ոսկեհատ գյուղերից 60 գյուղացի:Օգոստոսի 28-ին, ժամը 11.40-ի դրությամբ Շիրակի մարզի Հացիկ-Շիրակ գյուղերի միջև ընկած վայրից 8 կմ հեռավորության վրա` Շիրակ գյուղի մոտակայքում, ջրափրկարարները հայտնաբերել են նախորդ օրը ջրանցքն ընկած ...
2014թ. օգոստոսի 26-ին ձերբակալվել է "Վանաձոր ԲԿ" ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանը, ով կասկածվում է Դ. Հովակիմյանի բուժման ընթացքում մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և դրանք ոչ պատշաճ կատարելու հետևանքով անզգուշությամբ բուժվող հիվանդի մահն առաջացնելու մեջ:
2014 թ. օգոստոսի 26-ին, ՀՀ Քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի /պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալը/ հատկանիշներով հանցագործություն կատարելու կասկածանքով իր աշխատասենյակում ձերբակալվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Ա. Լաբլաջյանը:
WikiLeaks –ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ ճաշելու հնարավորությունը` աճուրդով է վաճառվելու:
Ռեժիսոր Մարկ Զախարովն ու Ալեքսանդր Շիրվինդտն ու Ռուսաստանում հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը խնդրել են իրենց անձնական երաշխավորությամբ կալանքից ազատել գործարար Հայրապետյանին, հաղորդում է “Ինտերֆաքսը”:
Ճապոնիայում մեկնարկել է տղամարդկանց Floral Goodnight Bra և Kahei Oyasumi Bra կրծկալների վաճառքը:
Օրեգոնի նահանգի հետազոտողները վստահեցնում են, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները կարող են իրենց երեխաների դաստիարակությամբ զբաղվել
Հայրենադարձողների համար նախատեսված արտոնությունները չարաշահելու փորձերին Մաքսային ծառայությունը խիստ է արձագանքելու:
Սիլվա Հակոբյանն ամուսնու և 3 որդիների հետ Սիրիայի Հալեպ քաղաքից Հայաստան է տեղափոխվել 2015-ին։ Հայաստանում նրանք փախստականի կարգավիճակ են ստացել, ապրում են վարձով։ Ամուսնու հետ արդեն դիմել են Հայաստանի քաղաքացիություն ստանալու։
«Քայլ դեպի տուն ծրագիրը հիմնված է նախկին «Արի տուն» ծրագրի վրա. դա լավ ծրագիր է եղել, եւ մենք այն շարունակում ենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց փյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սիրիայում տեղի ունեցող վերջին դեպքերը, հայ ազգաբնակչության հետ կապված խնդիրներն ու իրավիճակը Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգային գխավոր թեմաներն էին։
Օրեր առաջ Երևանի «Բուրժ համուդ» լիբանանյան ռեստորանում էին հավաքվել մի խումբ երիտասարդ հայրենադարձներ։
Սևակ Տումանյանը ոսկերչական զարդերի դիզայներ է։ Ծնվել է Լիբանանում, Այնճար գյուղում, երիտասարդության տարիներն անցկացրել Լիբանանի քաղաքացիական պատերազմի մեջ։ 2014 թվականին նա ընտանիքով մշտական բնակության է վերադարձել Հայաստան։***
Երազ Օլգունդեմիրը ստամբուլահայ է, Հայաստան է տեղափոխվել 9 ամիս առաջ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: