Իրանի իշխանությունները մի քանի մարդու են ձերբակալել խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով: Այդ մասին հունվարի 14-ին հայտնել Է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ամերիկյան The New York Times թերթը տեսանյութ է հրապարակել, որը ենթադրաբար պատկերում է իրանական հրթիռի բախումը Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ինքնաթիռին: Այդ կադրը թերթին տրամադրել է իրանցի ակտիվիստ Նարիման Ղարիբը, հաղորդում է Interfax-ը:
Հունվարի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությունը: Այդ գազատարով ռուսական գազը Թուրքիայի տարածքով կհասցվի Եվրոպա:
Իրան-ԱՄՆ հակամարտությունը թեժանում է: Այս գիշեր Իրանը земля-земля հրթիռներով հարվածներ է հասցրել Իրաքի Էյն-Ալ-Ասադ և Էրբիլ տարածքներին, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաները:
Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ապտակ է համարել հարվածը Իրաքում ԱՄՆ-ի հենակետերի վրա և ընդգծել է տարածաշրջանից ամերիկացիների իսպառ հեռանալու անհրաժեշտությունը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով IRNA գործակալությանը:
Իրան-ԱՄՆ դիմակայության, Իրանում քաղաքացիական ինքնաթիռի խոցման առթիվ տեղի ունեցած ցույցերի և դրանց հետագա ազդեցության մասին է «Անկախը» զրուցել իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ։
Ի՞նչ ընդհանրություններ ունեն բողոքի գործողությունները մերձավորարևելյան երեք երկրներում՝ Իրանում, Իրաքում և Լիբանանում, և արդյոք դրանք փոխկապակցված են։ Այս թեմայի շուրջ է «Անկախը» զրուցել արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, պատասխանելով իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ հարցին, լրագրողներին խորհուրդ Է տվել չարագացնել իրադարձությունները:
2019-ի տարեվերջին Թբիլիսիում կայացավ է քիք-բոքսինգի միջազգային մրցաշար, որին մասնակցեցին «Արսենալ» պրոֆեսիոալ մարզական ասոցիացիայի 4 մարզիկներ` Արսեն Աբգարյան, Լիլիթ Դալլաքյան, Ալեքսանդր Գևորգյան, Սարգիս Մարգարյան։