Հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին, հանդես գալով Նյու Յորքում կայացած Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված “100 կյանք” մարդասիրական նախագծի շնորհանդեսի շրջանակներում, պատմել է այն մասին, թե ինչ երախտագիտությամբ և սիրով են հայերը վերաբերվում իր կնոջը` Ամալին, ով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում “Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի” դատական գործընթացում ներկայացնում էր հայկական կողմի շահերը: Գրում է Novostink.ru-ն: