Անցյալ շաբաթ ես տեղեկացրեցի ամերիկահայ համայնքի հաջողության՝ Լոս Անջելեսի կողմից 845 հազար դոլարի պայմանագիրը «Գեբարդ գրուպի» հետ չեղյալ համարելու մասին՝ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ ի նպաստ Թուրքիայի ծավալած լոբբինգ անելու համար:Ես հույս հայտնեցի, որ հայերը կշարունակեն իրենց ջանքերը, որպեսզի «Գեբարդ գրուպի» մնացած 200 հաճախորդները ևս դադարեցնեն իրենց պայմանագրերը, այնպես որ Դիկ Գեբարդը թանկ վճարի իր ժխտողական լոբբինգի համար: