Վերջին եռամսյակի ընթացքում Apple-ը իր պատմության ընթացքում ամենամեծ շահույթն է ստացել՝ ռեկորդային քանակությամբ iPhone-ներ վաճառելով:Apple-ը վերջին երեք ամսվա ընթացքում վաճառել է 74,5 միլիոն iPhone: Այս կերպ ընկերության շահույթը աճել է 37%-ով հասնելով 18 միլիարդ դոլարի: Սա ավելին է, քան 2011թ-ի առաջին եռամսյակում Gazprom ընկերության ստացած շահույթը՝ 16,2 միլիարդ դոլար: