Ամերիկյան երգուչուհի Լեդի Գագան աղմկոտ հարցազրույց է տվել ռադիոհաղորդավար Հովարդ Ստերնին, որտեղ խոստովանել է, որ 19 տարեկանում իրեն պրոդյուսերը բռնաբարել է: Դերասանուհին հայտարարել է, որ այս բոլոր տարիների ընթացքում այդ մասին ոչ ոքի չի պատմել: Նա վախեցել է, որ հասարակությունը իր բոլոր արածները կընդունի այդ ահավոր դեպքի պրիզմայի տակ, հաղորդում է Huffington Post-ը: