Apple ընկերության հիմնադիր Ստիվ Ջոբսի մասին ֆիլմը, որը հրաժարվել էր նկարահանել Sony ստուդիան, այնուամենայնիվ կստացվի: Նախագծի իրավունքը գնել է կինոբիզնեսի մեկ այլ հսկա` Universal-ը: Բացի դրանից, հայտնի է դարձել, որ Ստիվ Ջոբսի դերը մերժած Քրիստիան Բեյլի փոխարեն այն կխաղա Մայքլ Ֆասբենդերը, հաղորդում է Entertainment Wise-ը: