Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ ամերիկացի զույգը երեխային կատակով հայտնում է, որ էբոլա ունի: Տեսանյութը երկու օրվա ընթացքում դիտել է գրեթե երկու միլիոն մարդ:Այնուամենայնիվ օգտատերերի մի մասը սա համարել է հիանալի կատակ, իսկ մյուսները՝ դաժան խաղ:Կարճ տեսանյութում երեխայի մայրը բժշկական դիմակով իր ձեռքի ջերմաչափը ցույց է տալիս երեխայի հորը, որը անմիջապես հայտարարում է, որ երեխան էբոլայով հիվանդ է:Այնուհետև երեխան գոռում է և սկսում արտասվել, իսկ նրա փոքր եղբայրը փախչում է: