Չեչնիայի նախագահ Ռամազան Քադիրովը իր երկրում անցանկալի քաղաքական գործիչների ցուցակ է կազմել` հայտարարելով այդ մասին «Instagram» իր էջում: «Աֆղանստանում, Լիբիայում, Սիրիայում և Իրաքում, վերջին շրջանում նաև Ուկրաինայում մենք ողբերգությունների ականատեսն են դառնում: Ժողովրդավարության արտահանման քողի տակ խաղաղ քաղաքացիներ, կանայք, տարեցներ, երեխաներ են սպանվում, քաղաքներ և սրբավայրեր այրվում ու քանդվում են: