Սպասվում է, որ Էլվիս Պրեսլիի մեքենան հաջորդ ամիս աճուրդում կվաճառվի 300,000 դոլարով:Էլվիսը Ռոլս Ռոյս Ֆանտոմ V-ը գնել էր 1963թ-ին և այն հագեցրել տվյալ ժամանակաշրջանի բոլոր հարմարություններով՝ ներառյալ հեռախոս, էլեկտրական պատուհաններ և միկրոֆոն:Մեքենան ի սկզբանե մուգ կապույտ գույն է ունեցել, սակայն Էլվիսը այն ներկել է արծաթագույն, քանի որ իր մայրիկին այցելելիս նրա հավերը անընդհատ կեղտոտում էին այն: